Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի բուժհաստատությունների կառավարման բարելավմանը

ԵՊԲՀ. Նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի բուժհաստատությունների կառավարման բարելավմանը

Հանրային առողջապահության ֆակուլտետի ուսումնական գործընթացքում «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման նպատակով այսօր ԵՊԲՀ-ն և «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպությունը կնքեցին համատեղ հուշագիր:

Միջազգային չափանիշներին համապատասխան այս ծրագիրը նախատեսված է առողջապահության համակարգում առնվազն 3 տարի աշխատանքային փորձ ունեցող անձանց համար: Կլինեն 2 տարբեր ծրագրեր` նախատեսված անգլալեզու և հայալեզու լսարանի համար:

Ծրագիրը նախատեսված է `

  • Բժիշկների
  • Բուժ անձնակազմի
  • Իրավաբանների
  • Կառավարման, Տնտեսագետության, Ֆինանսական և Մարքեթինգի մասնագետների
  • Ճարտարագետների
  • ՏՏ ոլորտի մասնագետների
  • Հոգեբանների, Սոցիոլոգների
  • Այլ մասնագիտությունների


ԵՊԲՀԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ծրագրի հիմքում ընկած է մեր երկրում «հոսպիտալ մենեջմենք» գաղափարի ներդրումն ու զարագացումը, ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների պատրաստումը, որի կարիքն առկա է առողջապահական համակարգում:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ ներկայացրեց տարբեր երկրներում աշխատանքի իրենց փորձը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով կյանքի կոչվող այս նախաձեռնությունն արդյունավետ համագործակցության սկիզբն է:

ԵՊԲՀԿողմերը նշեցին, որ այս կարևոր փաստաթղթով սկիզբ ենք դնում նոր համագործակցության, որի արդյունքում կպատրաստվեն բժշկական կազմակերպությունների հմուտ կառավարիչներ, ինչն էլ իր հերթին որակապես նոր մակարդակի կհասցնի բուժհաստատությունների կառավարումը:

 

 

 

ԵՊԲՀ

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ