Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կդառնա համագործակցության հարթակ

ՀՀ ԱՆ. Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կդառնա համագործակցության հարթակ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմկոմիտեի քարտուղար Պաբլո Էլմասյանի հետ քննարկել է մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կայանալիք համագումարի կազմակերպական մի շարք հարցեր։

Պաբլո Էլմասյանը ներկայացրել է, որ համագումարի հենց առաջին օրը լիագումար նիստում նախատեսվում է նախարարի ելույթը Հայաստանի առողջապահության համակարգի իրավիճակի, խնդիրների, իրականացվող և նախանշվող բարեփոխումների մասին։ Աշխարհի տարբեր երկրներից մասնակցող մոտ 500 բժիշկները կծանոթանան նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության ոլորտի խնդիրներին, ինչպես նաև կրթական ծրագրերին։

Նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ համագումարում հիմնականում կներկայացվեն Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող ծրագրերը` ակնկալելով սփյուռքի մասնագետների, այդ թվում` փորձառու կառավարիչների մասնակցությունը։

Կազմկոմիտեի քարտուղարը ներկայացրել է, որ համագումարի երկրորդ օրն այդ նպատակով նախատեսված է կլոր սեղան-քննարկում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեղագործության ոլորտում համագործակցության, Հայաստանը որպես արտադրության հարթակ ներկայացնելու հարցը։

Պաբլո Էլմասյանը նախարարին է հաղորդել, որ համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը ևս մեծ ջանքեր է գործադրում սփյուռքի ներուժը Հայաստանի և Արցախի առողջապահության համակարգերի զարգացմանը ծառայեցնելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ