ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Սրտի իշեմիկ հիվանդություն: Սրտային անբավարարություն». Սատելիտային սիմպոզիում՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում
Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում կայացան մի շարք սիմպոզիումներ՝ հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ: Boston Scientific ընկերության հովանավորությամբ կայացավ նաև «Սրտի իշեմիկ հիվանդություն: Սրտային անբավարարություն» սատելիտային սիմպոզիումը:
Սիմպոզիումը կազմակերպել էր Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 սրտաբանական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը:
Պրոֆեսորի նպատակը սիմպոզիումի շրջանակում սրտային այն հիվանդությունների շեշտադրումն էր, որոնց վրա է ընկնում մահացությունների առավել զգալի տոկոսը և որի կանխարգելումն ու ժամանակին իրականացվող բուժումը կտրուկ կարող է փոխել այսօր գոյություն ունեցող պատկերը:
Սիմպոզիումին մասնակցում էին արտասահմանյան կլինիկաների առաջատար հայ մասնագետներ, ինչպես օրինակ, Մոսկվայի №1 կլինիկական հիվանդանոցի էնդովասկուլյար ծառայության ղեկավար Նարեկ Զաքարյանը:
– Սրտաբանության ո՞ր թեմաներն են քննարկվել Ձեր զեկույցում:
– Խոսել ենք սրտամկանի սուր ինֆարկտի, ինֆարկտի պատճառների, բուժման ժամանակակից մեթոդների, նորագույն ցուցանիշների մասին: Միոկարդի սուր ինֆարկտն ամբողջ աշխարհում առաջինն է մահացության ցուցանիշով:– Հնարավո՞ր է բուժել, կանխարգելել սրտամկանի ինֆարկտը:
– Այո՛, իհարկե՛: Այսօր նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ բուժել այս հիվանդությունը, եթե միջամտություններն իրականացվեն ժամանակին և օպերատիվ: Էնդովասկուլյար վիրաբուժության տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ կարճ ժամանակահատվածում լուծել բոլոր խնդիրները, ստենտավորման և այլ միջոցներով: Երբ անոթը փակվում է, արյան շրջանառությունն այդ տարածքում դադարում է՝ առաջ բերելով սրտամկանի ինֆարկտ: Էնդովասկուլյար վիրաբուժությունը թույլ է տալիս շատ կարճ ժամանակում վերացնել թրոմբները, հանգույցները և վերականգնել արյան շրջանառությունը:
– Էնդովասկուլյար վիրաբուժության մեթոդը կիրառվում է նաև Հայաստանում…
-Այո՛, Հայաստանում այդ տեխնոլոգիան ներդրված է: Շատ կլինիկաներ ունեն համապատասխան տեխնիկա, որակավորված մասնագետներ, որպեսզի փրկեն հիվանդին միոկարդի սուր ինֆարկտից: Խնդիրը մեկն է՝ ինչպես քանակից ուշադրությունը սևեռել որակի վրա: Սա ո՛չ միան առողջապահական, այլև սոցիալական խնդիր է:
– Ո՞ր թեմաներն են հետարքրում Ձեզ այս սիմպոզիումի շրջանակում:
– Այստեղ բոլոր թեմաներն են հետաքրքիր: Ինձ մասնավորապես գրավեցին սիրտ-անոթային վիրաբուժության մասին ելույթները, կաթվածը, գանգրենան:
– Ի՞նչ եք կարծում՝ պրակտիկապես այն բժշկին կօգնի՞ իր առօրյա աշխատանքում:
– Ամբողջ աշխարհից այստեղ են հավաքվել առաջատար մասնագետներ և մենք լսեցինք միայն որակյալ ելույթներ՝ ժամանակակից, գործնականում կիրառելի մեթոդների մասին: Հենց դրանք վաղը պետք է կիրառվեն նաև հայ բժշկի առօրյա աշխատանքում: Շատ հաճելի է, որ դահլիճը լիքն էր, ուրեմն իսկապես հետաքրքիր են նյութերը:
Մեր հաջորդ զրուցակիցը Բուլղարիայի սրտաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Վասիլ Վելչևն է:
– Պրոֆեսոր Վելչև, ի՞նչ թեմա եք առանձնացրել հայ սրտաբանների համար:
– Իմ թեման միոկարդի ինֆարկտին ոչ սովորական մոտեցման մասին էր: Արդո՞ք միշտ է պետք ստենտավորել STEMI-ով հիվանդներին: Իրականում՝ ո՛չ: Հատկապես կարևորել եմ երիտասարդների մոտ բազմաթիվ թրոմբների առկայության դեպքում ժամանակակից մոտեցումները: Լինում են նաև դեպքեր, երբ պարզապես հնարավոր չէ ստենտավորել:
– Հայաստանում բավականին արդյունավետ գործում է Stents for Life ծրագիրը, կա՞ որևէ վիճակագրություն այս ծրագրի կիրառման հետ կապված:
– Stents for Life ծրագրին Բուլղիարիայում մենք միացանք 2008 թվականին: Մինչ այդ սրտամկանի ինֆարկտից առաջացող մահացության ցուցանիշը 7.5 էր, հիմա այն 4 է: Այս 7 տարիների ընթացքում մենք կարողացանք 3.5 -ով իջեցնել մահացության ցուցանիշը: Ցավոք, մեր պացիենտների 20%-ը 45-ից ցածր տարիքային խմբի մարդիկ են:
– Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում եք, հասցրե՞լ եք, թեկուզ մակերեսային, ուսումնասիրել Հայաստանի սրտաբանությունը, զարգացման միտումներն ու թերացումները:
– Ես առաջին անգամ եմ Հայաստանում, հայերեն էլ, ցավոք, չգիտեմ, բայց ինչպես հասկանում եմ, այստեղ շատ արագ փորձում են զարգացնել անգիոպլաստիկան, ինչն, իհարկե՛, հրաշալի է՝ հատկապես սրտաբաններիս համար:
Մեր հաջորդ զրուցակիցը սատելիտային սիմպոզիումի հովանավոր Boston Scientific ընկերության մենեջեր Դանիլ Պետրովն է:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, Boston Scientific ընկերությունը:
– Ընկերությունը բժշկական տեխնիկայի առաջատար արտադրող է: Բժշկական պարագաներ ու տեխնիկա ենք ներկայացնում ամենատարբեր ոլորտներում՝ նյարդավիրաբուժություն, վիրաբուժություն, ուռուցքաբանություն, էնդոսկոպիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա և այլն:
– Որտեղի՞ց է սկսվում պատմությունը...
Մեր ինովացիոն ճանապարհը սկսվել է դեռ 1979 թվականից, երբ մեր ստերիլ կատետերներն առաջին անգամ կիրառվեցին քիչ ինվազիվ գործընթացում: Ընկերությունը հիմնադվել է Ջոն Աբելի կողմից: Այն շատ արագ մեծ մասսայականություն ձեռք բերեց, քանի որ արտադրման հիմքում դրված էր գիտական մոտեցումը:
![]() |
![]() |
– Ձեր քաղաքականության մի մասը նաև սիմպոզիումներին, տարբեր կոնֆերանսներին աջակցելն է:
– Մեր գործընկեր Կոնցեռն Էներգոմաշի հետ մենք այսօր հովանավորում ենք 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում իրականացվող սիմպոզիումը: Մեր քաղաքականությունը ենթադրում է ո՛չ միայն վաճառք, այլև մասնագետներին աջակցություն, բժշկության մակարդակի բարձրացում: Այսօրվա միջոցառումը, միանշանակ, նպաստելու է սրտաբանության ոլորտի զարգացմանը, այդ պատճառով մենք դրա մի մասնիկը դարձանք:
07.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
19.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









