ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում հուլիսի 3-ին և 4-ին կազմակերպվեց «Նյարդաբանության նորությունները» սատելիտային սիմպոզիում՝ նվիրված պրոֆեսոր Վահագն Դարբինյանի հիշատակին:
Երկօրյա սիմպոզիումի ընթացքում հայ և արտասահմանցի նյարդաբանները ներկայացրեցին ոլորտի նորությունները, վիճակագրական տվյալներն, ինչպես նաև պրակտիկ խորհուրդներ տվեցին հայաստանյան բուժհաստատություններում: Այս մասին զրուցեցինք սիմպոզիումի կազմակերպիչներից՝ Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նունե Եղիազարյանի հետ:
– Բազմաթիվ առիթներ ենք ունեցել զրուցելու Վահագն Դարբինյանի մասին, այսօր ևս չկարողացաք խուսափել արցունքներից…
– Այո, նկատեցիք…. Ինչու Վահագն Դարբինյանի հիշատակին, որովհետև ո՛չ միայն ես, նաև բոլոր կազմակերպիչները գտնում են, որ մենք այստեղ չէինք լինի, եթե այս մարդը չտեսներ մեզ նյարդաբանության մեջ: Սա ո՛չ միայն իր աշակերտների, այլ շատ նյարդաբանների կարծիք է:
– Անցնենք սիմպոզիումի թեմային…
– Քանի որ համահայկական բժշկական համագումարի շրջանակում նյարդաբանական դասախոսությունները շատ քիչ էին, իսկ Հայաստանում են ոլորտի լավագույն մասնագետները, որոշեցինք առիթը բաց չթողնել: Արդեն ընթացքում հասկանում ենք, թե մեզ մոտ ժամանած հանրահայտ մասնագետներն ինչքան բան ունեն մեզ տալու, սովորեցնելու:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ թեմաներ էին ընտրվել և ի՞նչ կառուցվածքով ընթացավ 2-օրյա սիմպոզիումը:
– Հիմնական թեմաներն էին ՝ գլխուղեղի կաթվածը, նեյրոպաթիաները, միոպաթիաները, ցրված սկլերոզը: Դասախոսություններից հետո՝ օրվա երկրորդ կեսին, կազմակերպվեցին պրակտիկ դասեր, քննարկվում էին կլինիկական դեպքեր, տեղում զննում, հետազոտում, նաև՝ բարդ դեպքեր: Այսինքն՝ միայն տեսական մասով չենք սահմանափակվել: Պրակտիկ աշխատանքներն իրականացվել են «Էրեբունի», «Արաբկիր» բժշկական կենտրոններում և Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայում: Թեմաներն այստեղ նույնպես տարբեր էին, որպեսզի մասնակից բժիշկները կարողանան ընտրել ըստ իրենց նեղ մասնագիտական հետաքրքրության:
Սատելիտային սիմպոզիումի կայացմանը մեծապես նպաստել է նաև Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը: Ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը մեզ հետ զրույցում խոսեց սիմպոզիումի և քննարկվող թեմաների շուրջ ընկերության առաջարկների մասին. «Շատ ուրախ եմ, որ մենք պատիվ ունեցանք մասնակցելու սիմպոզիումի՝ որը նվիրված է Վահագն Դարբինյանի վառ հիշատակին, ով ունեցել է առանձնահատուկ ներդրումներ նյարդաբանության բնագավառում, ով Մեծ բժիշկ ու Մեծ մարդ էր: Մենք երկար տարիներ աշխատել ենք Հայաստանում լավագույն նյարդաբաններից՝ Վահագն Ժիրայրովիչի հետ: Անկարելի կլիներ բաց թողնել այս հնարավորությունը և հայտնի մասնագետների այցը Հայաստան չօգտագործել մեր բժիշկների աշխատանքի ու սպասարկման որակի բարձրացման համար:
Գեդեոն Ռիխտերը նյարդաբանության մեջ կիրառվող մի շարք դեղեր է ներկայացնում շուկայում: Օրվա թեմաներին վերաբերող՝ կարող ենք թվարկել նաև դեղեր, որոնք կիրառվում են սրտաբանության ոլորտում, հաշվի առնելով, որ մի շարք հիվանդությունների պատճառներ կարող են համընկնել, որոնց ընթացքն անհատական է յուրաքանչյուր հիվանդի մոտ։
Մենք ներկայացնում ենք Կավինտոն դեղը, որը՝ վերացնելով գլխուղեղի անոթների սպազմը, կօգնի խուսափել կաթվածի հետագա զարգացումից։
Գլխուղեղի և սրտի կաթվածի դեպքում կարևոր դերակատարում ունեն նաև Մերտենիլ, Տեսիրոն դեղերը: Մերտենիլը, որը պարունակում է ռոզուվաստատին, լայն կիրառում ունի ճարպային նյութափոխանակության խանգարման ժամանակ (դիսլիպիդեմիա), ինչը հաճախ է ուղեկցում սրտաբանական, և նյարդաբանական խնդիրներին։
Տեսիրոնը պարունակում է կլոպիդոգրել: Այն հակաթրոմբոտիկ դեղերի շարքին է պատկանում, նվազեցնում է թրոմբոցիտների ագրեգացիան՝ դրանով իսկ նպաստելով կաթվածի հավանականության իջեցմանը։

|
Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն