ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Պլաստիկ վիրաբուժություն. Արտավազդ Սահակյան

– Համաժողովից Ձեր տպավորությունները:
– Այս համաժողովը ես միշտ շատ օգտակար եմ համարել: Այն մեծ նշանակություն ունի ո՛չ միայն մասնագիտական, այլև հայության համախմբման նկատառումներով: Բժշկագիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները լավ առիթ են ունենում հանդիպելու, միմյանց ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքները: Այսպիսի հանդիպումները նպաստում են նաև շարունակական կրթության ապահովմանը: Սկսած 1998 թվականից՝ Լիոնի համագումարից, ես մշտապես մասնակցում եմ այս համաժողովին և միշտ գոհ եմ եղել:
– Ի ՞ նչ թեմաներ են ներկայացված պլաստիկ վիրաբուժության սեկցիայում:
– Հիմնական թեման քաղցկեղից տուժած օրգանիզմի պլաստիկ վիրաբուժությունն է: Մենք սովորաբար գործ ենք ունենում հետքաղցկեղային իրավիճակների հետ՝ որևէ մարմնի մասի հեռացումից հետո, և մեր աշխատանքը համատեղում ենք ուռուցքաբանների հետ: Ամենադժվար հարցը միայն ուռուցքի հեռացումը չէ, այլ մարմնի տվյալ հատվածի վերականգնումը. խնդիրը բարդ է հատկապես դեմքի պարագայում: Ուռուցքի հեռացումից հետո, եթե չի լինում պլաստիկ վիրաբույժի միջամտությունը, անձը սովորաբար հայտնվում է խորը դեպրեսիայի, ինքնամեկուսացման մեջ:
– Այսօր նկատվում է միտում՝ ուռուցքի հեռացման և պլաստիկ վիրահատությունները իրականացնելու միաժամանակ. Հայաստանում այդ պրակտիկան չի ՞ կիրառվում:
– Այո՛, ողջ աշխարհում հենց այդ մոտեցումն էլ տարածված է: Հայաստանում նույն պատկերը չէ: Մի տվյալ ներկայացնեմ, որից պարզ կդառնա իրավիճակը. տարեկան կրծքագեղձի քաղցկեղի շուրջ վեց հարյուր վիրահատություն է իրականացվում, իսկ քաղցկեղի հեռացումից հետո պլաստիկ վիրահատության դիմում է մոտավորապես հիսուն կին: Սա շատ վատ ցուցանիշ է:
– Սփյուռքն ինչո ՞ վ կարող է նպաստել պլաստիկ վիրաբուժության զարգացմանը Հայաստանում:
– Կարծում եմ՝ առաջին հերթին նորագույն սարքավորումների ներդրումով, մեր փորձն էլ կարող է մեծապես օգտակար լինել դրսի գործընկերների համար: Արդեն տարիներ շարունակ արտերկրից բազմաթիվ հայազգի բժիշկներ գալիս են Հայաստան՝ փորձի փոխանակման, պրակտիկայի:
– Իսկ վիրահատվելու նպատակով գալի ՞ ս են Սփյուռքից:
– Այո՛, իհարկե՛: Մեր կլինիկա դիմողների շուրջ քառասուն տոկոսը արտասահմանից են: Մարդիկ գալիս են հարազատներին այցի, և միաժամանակ կատարում պլաստիկ վիրահատություններ, քանի որ Հայաստանում շատ ավելի մատչելի է:

|
Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն