ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան
Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:
– Մասնակիցների ոգևորվածությունից կարելի է ենթադրել, որ սեկցիայի աշխատանքներն անցել են հետաքրքիր և լի քննարկումներով: Դուք ինչպե՞ ս եք գնահատում հանդիպումը:
– Ես միանում եմ այդ ոգևորվածությանը և կարող եմ ասել ավելին՝ շատ որակյալ զեկուցումներ, արդյունավետ քննարկումներ: Շատ ուրախ եմ:
– Քննարկված թեմաներից որո՞ նք կառանձնացնեք:
– Այնքան շատ ու բազմազան էին թեմաները. ընդգրկում էին համարյա ամբողջ ակնաբուժությունը՝ սկսած ախտորոշումից մինչև վիրաբուժական և ոչ վիրաբուժական բուժումներ: Այս ընթացքում ես հետադարձ հայացք էի ձգում ու մտածում, թե ինչքան առաջ ենք գնացել: Ավելի քան քառասուն տարի այս ոլորտում եմ և, երբ համեմատում եմ, թե ինչ կար տարիներ առաջ, և ինչ ունենք հիմա, ուղղակի անհամեմատելի է:
– Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը միշտ աչքի է ընկել իր նորարարություններով: Ի՞նչ կուզեիք ներդնել:
– Ես բավականին վաղուց է, ինչ ուզում եմ ներդնել ուռուցքա-ակնաբանությունը: Այն բացակայում է մեր երկրում. ախտորոշումը գտնվում է սաղմնային վիճակում: Ուռուցքաբանական ծառայության այժմյան վիճակը դեռևս թույլ չի տալիս զարգացնել այդ ուղղությունը:
– Ի՞նչ եք կարծում, այսօրվա հանդիպումն ի՞նչ տվեց մասնակիցներին:
– Առաջին հերթին՝ մեծ լավատեսություն: Նաև շատ կարևոր է, որ երիտասարդներն իրենց հետ տարան այն գաղափարը, որ պետք է աշխատել. եթե աշխատես, քո աշխատանքի համար միշտ ժամանակ և տեղ կա:Ռոջեր Հովհաննիսյան, Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր և նախագահ
– Ի՞նչ արդյունքներ ունի Հայկական ակնաբուժության նախագիծը:
– Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել ենք 1992 թվականին և միտված է Հայաստանում ձեռքբերովի կուրությունը կանխարգելելուն:
Արդյունքներն, իրապես, շատ տպավորիչ են: 23 տարվա ընթացքում կազմակերպությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել, որոնց հասել ենք հայ և արտասահմանցի բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ:
– Համաժողովի մասնակիցներին ի՞նչ ուրախալի նորություններ հայտնեցիք:
– Մեր վերջին նախաձեռնությունը, կարծում եմ, բավականին ուրախալի է. փորձելու ենք ակնաբուժության նեղ մասնագիտացումներում մեր գրանցած հաջողություններին մասնակից դարձնել նաև մարզերին, նրանց ևս փոխանցել այս գիտելիքը:
– Ակնաբուժության ոլորտում ինչի՞ կարիք ունի Հայաստանը, ըստ Ձեզ:
– Շատ տպավորված եմ, որ հայ բժիշկներն այսքան ընդլայնել են իրենց կարողությունները: Նրանք իրականացնում են այնպիսի վիրահատություններ, որոնց դեռևս չեն հասել աշխարհի շատ երկրներ: Ընդ որում՝ ես լուրջ արդյունքներ եմ տեսնում և՛ ակնային հետազոտությունների, և՛ վիրահատությունների ոլորտում: Աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ամերիկայից, բժիշկներ են գալիս հայ մասնագետների մոտ՝ սովորելու, խորհրդակցելու, փորձի փոխանակման: Հուլիսի ութին բացում ենք Իջևանի ակնային կենտրոնը, որը ցնցող նորություն է:
– Հաճա՞խ եք լինում Հայաստանում:
-Այո, ես շուտ-շուտ եմ գալիս: Վերջերս հաշվեցի, պարզվում է՝ արդեն շուրջ հիսուն անգամ եկել եմ:
04.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
19.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







