ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Պատվաստանյութերն օնկոլոգիայում. Միքայել Աղաջանյան: Նեյրոնային ցողունային բջիջներ. Գրիգորի Ենիկոլոպով
Պրոֆ. Միքայել Աղաջանյան, բ.գ.դ., Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ
– Պարոն Աղաջանյան, ի՞նչ տպավորություններ ունեք:
– Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Հրաշալի աշխատեց թարգմանիչը: Վերջինս նաև փայլուն կենսաբանություն գիտեր, ինչը շատ հաճելի էր: Պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր զեկույցներ ներկայացվեցին: Սակայն, լավ կլիներ, որ զեկույցներն ավելի շատ գիտական ուղղվածության լինեին, մինչդեռ զեկույցների մեծամասնությունն ավելի շատ բժշկական էին. վիճակագրական տվյալներ, համեմատություններ և այլն: Կարծում եմ՝ կարևոր է շեշտադրել. գիտությունն է բժշկության շարժիչ ուժը:
– Ձեր զեկույցը գիտական ուղղվածություն ուներ…
– Այո՛, իմ զեկույցի թեման սերտ կապ ունի իմունաթերապիայի ոլորտի հետ: Մենք առաջին անգամ ներկայացրեցինք այն փաստը, որ հնարավոր է ակտիվացնել արյան մոնոցիտները, ինչի արդյունքում կարող ենք ունենալ քաղծկեղածին բջիջների որոնում և սպանդ:
– Դա արդեն փորձարկվե՞լ է:
– Այն փորձարկվում է Մեքսիկայում: Ակտիվացնող դեղամիջոցը երակային ներարկվում է Գերմանիայում: Մենք ունենք որոշակի ուրախալի տվյալներ, և սպասում ենք հաստատմանը՝ կլինիկական փորձարարության համար:
Պրոֆ. Գրիգորի Ենիկոլոպով, բ.գ.դ., Լաբորատորիայի վարիչ, Cold Spring Harbor Laboratory, Նյարդագիտության բաժին, Նյու-Յորք, ԱՄՆ
– Գո՞հ եք ընդհանուր մթնոլորտից, պարոն Ենիկոլոպով:
– Ինձ ամեն ինչ դուր է գալիս, ամեն բան հետաքրքիր է: Իհարկե՛, մասնագիտությամբ բժիշկ չեմ, սակայն փորձեցի ինձ համար առանձնացնել մի քանի զեկույց, ինչի շնորհիվ պատկերացում կազմեցի՝ ինչն է այսօր կարևոր:
– Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը…
– Խոսեցի ցողունային բջիջների, հասուն ուղեղում նոր նեյրոնների առաջացման մասին: Ի դեպ, նրանց առաջացումը շատ կարևոր է հիշողության, հիվանդության բուժման, զգացմունքային ֆոնի համար:
![]() |
![]() |
![]() |
– Որքա՞ն ժամանակ է, որ հետազոտում եք այս ուղղվածությունը:
– Մոտ 12-13 տարի է, ինչ իմ ուշադրության կենտրոնում է այս թեման:
04.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
19.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










