ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Լապարոսկոպիկ վիրահատություններ. Էդվին Բյորն, Այրազատ Կազարյան
Նորվեգաբնակ հայ բժիշկ Այրազատ Կազարյանը խոսեց ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատության մասին՝ ներկայացնելով նոր մեթոդի գրանցած հաջողությունները:
– Հայաստանում տեսնո ՞ ւմ եք այս նոր մեթոդի կիրառման համար անհրաժեշտ նախադրյալները:
– Կարծում եմ՝ կա՛ մասնագիտական անհրաժեշտ բազան, տեսնում եմ միայն համապատասխան սարքավորումների կարիք: Լապարոսկոպիկ վիրահատությւնները մեր ապագան են. դրանք պետք է զարգացնել նաև Հայաստանում: Ենթաստամոքսային գեղձի վիրահատությունների բավականին նոր մոտեցումներ կան, որոնք կարելի է ներդնել Հայաստանում:
– Հասցրե ՞ լ եք ուսումնասիրել հայաստանյան իրավիճակը Ձեր ոլորտում:
– Այո՛: Ես պարբերաբար լինում եմ Հայաստանում. աշխատում եմ գոնե տարին մեկ անգամ գալ: Անցած տարի Իզմիրլյան բժշկական կենտրոնում անցկացրեցինք ցուցադրական վիրահատություն, որը բավականին հաջող արդյունքներ ունեցավ:
– Ինչպե ՞ ս է ստացվել, որ բնակվում և աշխատում եք Նորվեգիայում:
– Կրթությունս ստացել եմ Մոսկվայում, իսկ Նորվեգիա մեկնել էի փոխանակման ծրագրով, հետո լավ առաջարկ ստացա և տեղափոխվեցի: Այնտեղ պաշտպանեցի նաև ատենախոսությունս:
– Հատկապես ինչո ՞ վ է կարևորվում Ձեզ համար այս համաժողովը:
– Առաջին հերթին այն մթնոլորտով, որ կա այստեղ. աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մասնագետները շփվում են, հաստատում նոր կապեր, ծանոթանում միմյանց ձեռքբերումներին:
Պրոֆեսոր Էդվին Բյորն, Օսլոյի համալսարանական հիվանդանոց
– Պարոն Բյորն, լապարասկոպիկ վիրահատությունների զարգացման ի՞ նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանում:
– Լապարոսկոպիան բժշկության ներկան է, և Հայաստանը պետք է լինի այդ ներկայում: Կարծում եմ՝ այստեղ միայն սարքավորումների պակաս կա, մնացած առումներով տեսնում եմ պատրաստվածություն:
– Հայ բժիշկների այս համաժողովի նման հավաքներ կազմակերպվո ՞ւմ են Նորվեգիայում:
– Երբեմն հավաքվում են առանձին մասնագիտական խմբեր՝ տարբեր առիթներով քննարկումների շուրջ, բայց այսպիսի խոշոր և բազմաբովանդակ հանդիպում, ո՛չ, չեմ հիշում: Կարծում եմ, որ այստեղ մարդիկ հավաքվել են ո՛չ միայն մասնագիտական փորձով կիսվելու, այլև միմյանց հետ շփվելու: Հայերը շատ բան ունեն միմյանց փոխանցելու: Իմ կլինիկայում աշխատում են մի քանի հայ բժիշկներ. նրանք բոլորը յուրահատուկ են:
03.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
19.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







