ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Միքայել Նարիմանյան, Րաֆֆի Ավիթսյան
Միքայել Նարիմանյան
– Մշտապես նշում եք, որ բժշկական կրթությունը Ձեզ առավել հետաքրքրող ուղղություններից է: Այսօր ի՞ նչ զարգացումներ եք նկատում:
– Առաջին հերթին նշեմ, որ չափազանց հետաքրքիր է այն ամենը, ինչ այսօր լսեցի: Ներկաները մեծապես հետաքրքրված են մասնագիտական կրթությամբ: Վաղը Բժշկական պետական համալսարանում նորավարտների տոնն է. հանձնելու ենք դիպլոմներ, և, կարող եմ ասել, որ նրանց շատ նորություններով եմ ուրախացնելու: Համագումարի շրջանակում ձեռք բերված կապերի շնորհիվ շատ լուրջ միջազգային համագործակցություն է սկսվելու:
Մեր հետդիպլոմային ուսուցումը կհագենա նոր, շատ լուրջ մեթոդներով, ինչը հնարավորություն կտա նաև վերանայելու, բարելավելու մեր ծրագրերը՝ դրանք համադրելի դարձնելով միջազգային ստանդարտներին: Առավել արդյունավետ կդառնա շարժունությունը. այն գիտելիքներն ու հմտությունները, որ մեր մասնագետները կստանան արտերկրում, լավագույն կերպով կներդրվեն Հայաստանում: Շատ եմ կարևորում այս գործընթացի իրավաբանական ապահովումը, որպեսզի արտասահմանում սովորելու գնացողը կրի վերադառնալու և Հայաստանում աշխատելու պատասխանատվությունը:
– Ձեր կարծիքով, ի՞ նչ կարող են Սփյուռքի հայ բժիշկները տալ Հայաստանի գործընկերներին, և՝ հակառակը:
– Չափազանց կարևոր հարցադրում է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր բժիշկ առաջին հերթին պետք է լինի ինքնուսուցման մշտական գործընթացում. կարդա, ուսումնասիրի, տեղյակ լինի իր ոլորտի վերջին նորություններին: Իսկ երկրորդ հերթին կարևորում են ինտենսիվ շփումը. յուրաքանչյուրը պետք է գտնի շփման այն շրջանակը, որը կօգնի իր մասնագիտական հմտությունների զարգացմանը: Սփյուռքահայ գործընկերներին մենք կարող ենք հետաքրքրել հետազոտական աշխատանքներով. մենք նրանցից սպասում ենք այդպիսի հետազոտությունների մեթոդաբանության ներդրում: Մենք նրանց համար կարող ենք այստեղ կապեր, հնարավորություններ ստեղծել՝ ներդնելու իրենց մասնագիտական հաջողությունները հայրենիքում:
– Ի՞ նչ ձեռքբերումներ եք տեսնում, որ այսօր կան արտերկրում, ինչին տիրապետում են սփյուռքահայ բժիշկները և կարող են օգնել Հայաստանում դրանք ներդնելու հարցում:
– Կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք բժշկական գործունեության երեք մակարդակների վրա՝ առաջնային բուժօգնություն (արտերկրում մեթոդաբանությունը շատ զարգացած է), մասնագիտական բաժանմունքներ և կլինիկաներ, բուժօգնության իրականացում՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները:
Րաֆֆի Ավիթսյան
– Խնդրե՛մ՝ Ձեր կողմից ներկայացվող քննարկման թեման...
– Խոսելու եմ անեսթեզիայից հետո ուշ արթնացումների խնդրի մասին:
– Կիրառվող նորությունների մասին…
– Ոչ այնքան նորություններ եմ առաջարկելու, որքան անդրադառնալու եմ Հայաստանում կիրառվող եղանակներին և բարելավման ճանապարհներին: Դասախոսությունը լինելու է ինտերակտիվ: Ցանկանում եմ, որ հայաստանցի բժիշկների հետ քննարկումների արդյունքում ստանանք արձանագրություն՝ ուշ արթնացումների հետ կապված խնդիրները լուծելու համար:
– Հասցրե՞ լ եք ուսումնասիրել հայաստանյան իրավիճակը:
– Այո՛, ես մշտապես սերտ կապերի մեջ եմ Հայաստանի հետ:
02.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
19.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







