ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար. Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան
Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը հուլիսի 2-ին իր զեկույցով բացեց Հայկ Դեմոյանը:
Մինչ մեզ հետ զրուցելը բազմաթիվ բժիշկներ անհատապես ցանկացան շնորհակալություն հայտնել պարոն Դեմոյանին՝ տեղեկատվական շատ հետաքրքիր զեկույցի համար:
– «Հայ և այլազգի բժիշկների հումանիտար օգնությունը Ցեղասպանության ընթացքում և հետո». Բոլորը խոսում են Ձեր հաջող զեկույցի մասին...
– Ընտրովի լուսանկարների վրա հիմնված զեկույց էր: Աշխատանքի ընթացքում հասկանում ես, որ մեկ թեմայի շուրջ այնքան շատ են ոլորտները, որոնք կարելի է առանձին ուսումնասիրել: Օրինակ, Վիեննայում հայտնաբերեցի Կիլիկիա թերթը, որը, պարզվում է, բժշկական թերթ էր: Ես ներկայացրեցի այն ժամանակ թերթերում տպագրված լուսանկարները, որոնք վերաբերում էին 1890-1920-ական թվականների բժշկական կյանքին: Բոլորը բացառիկ նկարներ են, որ ցույց են տալիս բժիշկների մեծածավալ աշխատանքը: Հետաքրքիր էր նաև, թե ինչպիսի գործիքներ էին կիրառվում, ինչ ձևաթղթեր էին ձևակերպվում:
– Պետք է որ հսկայական աշխատանք կատարած լինեք այդ ինֆորմացիան զտելու ու դասախոսության վերածելու համար:
– Շատ հեշտ էր իրականում հավաքել զեկույցի նյութը, որովհետև ամեն ինչ թվայնացված կուտակիչների վրա էր, կարողացանք հեշտությամբ դասախոսության վերածել: Կարևոր է, որ զեկույցի մեջ կար նորույթ, որը էապես կփոխի հայ բժշկության մասին մեր պատկերացումները:
– Դուք ներկայացրեցիք նաև առանձին պատմություններ երախտավոր բժիշկների մասին:
– Այո, նրանք տարբեր երկրների ներկայացուցիչներ էին, որ բժշկական առաքելությամբ կարողանում էին օգնել մեզ: Այս թեման արժանի է մի ամբողջ ուսումնասիրության: Բարեբախտաբար, վերջին մի քանի տարիների ընթացքում լույս տեսան աշխատություններ, մասնավորապես՝ հայ բուժքույրերի մասին: Ցեղասպանության զոհ դարձած բժիշկների մասին ևս կան մեծաթիվ աշխատություններ:
– Նշեք, խնդրե՛մ, մի քանի երախտավորների անուններ:
– Շատ դժվար է նրանց առանձնացնել: Մասնավորապես, ես առանձնացրի Մարիա Յակոբսենին, Բոտիլ Բյորնին: Նրանք եկել էին Շվեդիայից, Նորվեգիայից և իրենք մահացան ու թաղվեցին Սիրիայում ու Լիբանանում: Նրանք թողեցին իրենց ապահով երկրները և բժշկական առաքելությամբ հանդես եկան այդ ճգնաժամային իրավիճակում:
– Ուսումնասիրություններ կատարվել և կատարվում են: Այդ ուսումնասիորւթյունների հիման վրա որո՞նք են առաջիկա քայլերը:
– Կարծում եմ կգա ժամանակ, երբ մենք կունենանք մի ամբողջական աշխատություն Օսմանյան կայսրությունում հայ բժիշկների մասին: Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է ունենալ հայ բժշկության թանգարան:
02.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
19.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







