Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման պաշտոնական արարողությունը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման պաշտոնական արարողությունը

Հուլիսի 2-4-ը Երևանում ընթացող համագումարին մասնակցում են աշխարհահռչակ հայ բժիշկներ, միջազգային ճանաչում ունեցող հայ փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, բուժքույրեր: Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Միասին՝ հանուն ազգի առողջության» խորագիրը:


Հայաստանի առողջապահության նախարարության և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվող 4-րդ համագումարի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բանախոսները և մասնակիցները կանդրադառնան առողջապահության ոլորտի արդի հիմնախնդիրներին,  ձեռքբերումներին, կկատարեն փորձի փոխանակում:


ՀԲՀՄ նախագահ պրոֆեսոր Արա ԲաբլոյանՄեդ-Պրակտիկը զրուցեց 4-րդ ՀԲՀՄ նախագահ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ:


–   Պարո՛ն Բաբլոյան, երկար և հանգամանալից պատրաստվում էիք համագումարին. գո՞հ եք այն արդյունքից, որն այսօր տեսնում եք:


–   Շատ գոհ ենք, շատ հուզված, որ այսքա՜ն մասնակիցներ կան, մեծ ակտիվություն: Մենք սպասում էինք, որ շատ մասնակիցներ կլինեն աշխարհի տարբեր երկրներից, բայց ոչ այսքան...


–   Քանի՞ երկրից հյուրեր ունենք:


–   Աշխարհի 18 երկրներից են եկել: Շուրջ 250-ական մասնակիցներ ունենք՝ Հայաստանից և արտասահմանից, 500 բժիշկ. դեռ շարունակվում են գրանցումները: Աննախադեպ մեծ թիվ է:


–   Ի՞նչ է նախատեսվում ծրագրում:


–   Տարբեր ուղղություններով են աշխատանքներն ընթանալու. շեշտադրվելու են հատկապես հանրային առողջությունը, մոր և մանկան առողջությունը, սրտանոթային հիվանդությունները, արյունաբանությունը և այլն…

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան Հայ բժշկական միջազային կոմիտեի (AMIC) նախագահ Ջերրի Մանուկյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան


Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Հայաստանի և Սփյուռքի հայ բժիշկներին ուղղված՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքն ընթերցեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն ՄուրադյանԲացման արարողության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ համագումարը հիանալի առիթ է՝ ամփոփելու բժշկության ոլորտում կատարված աշխատանքները,  ծրագրային մոտեցումները: Նա ներկայացրեց վերջին շրջանում իրականացված մի շարք կարևորագույն ծրագրերի ընթացքն ու արդյունքները: Նախարարը նաև շնորհավորեց ներկաներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ հղելով բարեմաղթանքներ:


Աշխարհահռչակ հայ սրտաբան, ՌԴ բժշկագիտության ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ Բագրատ ԱլեքյանՄոսկվայից ժամանած աշխարհահռչակ հայ սրտաբան, ՌԴ բժշկագիտության ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ Բագրատ Ալեքյանը լրագրողների հետ զրույցում մեծապես կարևորեց չորս տարին մեկ անգամ Հայ բժիշկների միջազգային համագումարի անցկացումը: «Կարծում եմ՝ աշխարհի տարբեր ծայրերից հայ բժիշկները ժամանում են ամենաթարմ տեղեկատվությամբ և փորձի փոխանակում են կատարում գործընկերների հետ: Քննարկվում են բժշկության ոլորտի ամենատարբեր խնդիրները, որոնցից շատերը նաև լուծումներ են ստանում: Շատ կարևոր է նաև, որ բոլորս համախմբվում ենք համայն հայության սրտում՝ Երևանում: Մենք Ռուսաստանից ժամանել ենք բավականին մեծ թիմով»,- նշեց պարոն Ալեքյանը:

 

4-րդ ՀԲՀՄ նախագահ պրոֆեսոր Արա Բաբլոյան Տաթև արքեպիսկոպոս Սարգսյան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան


Հայ բժշկական միջազային կոմիտեի (AMIC) նախագահ Ջերրի ՄանուկյանՀայ բժշկական միջազային կոմիտեի (AMIC) նախագահ Ջերրի Մանուկյանը ևս, լրագրողների հետ զրույցում կարևորելով համագումարը, հավելեց, որ այն մեծ դեր ունի Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու տեսանկյունից: «Այս դեմ առ դեմ հանդիպումը թույլ է տալիս գնահատել, թե ինչ ռեսուրսներ ունենք և ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպես նաև՝ որտեղ ունենք բարեփոխումների կարիք»,- նկատեց նա:


Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողության պաշտոնական հատվածին հաջորդեց համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման պաշտոնական արարողությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման պաշտոնական արարողությունը


Համագումարին զուգահեռ՝ հուլիսի 1-4-ը, Երևանում կկազմակերպվեն նաև 17 սատելիտային սիմպոզիումներ, որոնք թույլ կտան ավելի խորքային և հիմնավոր անդրադառնալ առանձին ոլորտների խնդիրներին և նվաճումներին:

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման պաշտոնական արարողությունը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ