Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայ բժիշկների առաջին համառուսական համագումարը Մոսկվայում

ՀՀ ԱՆ. Հայ բժիշկների առաջին համառուսական համագումարը Մոսկվայում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը:

 

Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները: 

 

«Ռուսաստանում բնակվող հայ բժիշկները էական ներդրում են ունեցել բժշկագիտության, առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռուսաստանում աշխատում են անվանի հայ բժիշկներ, միայն Մոսկվայում նրանցից 1500-ը գիտությունների թեկնածու են, 10-ը՝ ակադեմիկոս: Շատերը հաջողությամբ ղեկավարում են կլինիկաներ, բժշկական ինստիտուտներ, բաժանմունքներ, համալսարանական ֆակուլտետներ»,- ասել է Արմեն Մուրադյանը: 

 

Նախարարը կարևորել է բժշկագիտության զարգացմանը միտված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: 

 

Համագումարին մասակցում էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բագրատ Ալեքյանը: 

 

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ասոցիացիայի գործադիր մարմնի ընտրություն: Զեկուցումներով են հանդես եկել ասոցիացիայի փորձագիտական խմբերի, ինչպես նաև հայաստանյան առողջապահական գիտական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների առաջատար ներկայացուցիչները: Հաստատվել է ասոցիացիայի 2014-2016 թթ. գործունեության օրակարգը: Տեղի են ունեցել նաև հանդիպումներ մոսկվայաբնակ անվանի հայ բժիշկների հետ, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

 

Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:  Քննարկվել են նոյեմբերին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր:

 

ՀՀ ԱՆ. Բժիշկների առաջին համառուսական համագումար Մոսկվայում

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ