ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Վեր հանվեցին խնդնիրներն ու դրանց լուծման ուղիները. Դ. Դումանյանն այցելեց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն, ուր նախ ծանոթացավ առկա հնարավորություններին և իրականացվող ծառայությունների ծավալներին։
Հանրապետությունում մասնագիտական միակ կենտրոնում իրականացվում են ինչպես հիվանդանոցային, այնպես էլ` ամբուլատոր-պոլիկլինիկական և խորհրդատվական ծառայություններ, դիսպանսեր հսկողություն։ Այստեղ են կենտրոնանում և վերլուծվում մարզերի համանման ծառայությունների հաշվետվությունները։ Կենտրոնը նաև բժշկական բուհերի և քոլեջների կլինիկական բազան է, որտեղ մասնագիտանում է մոտ 5000 ուսանող։
Այնուհետև բուժանձնակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին առկա խնդիրներն ու զարգացման հնարավոր ուղիները։ Մասնագետներն իրենց անհանգստությունն արտահայտեցին այն առթիվ, որ մայրաքաղաքի շատ կաբինետներում սեռավարակների ու մաշկային հիվանդությունների բուժում իրականացվում է առանց պատշաճ վերահսկողության, ինչի պատճառով սխալ ախտորոշման ու բուժման արդյունքում երբեմն հիվանդները մասնագիտական կենտրոն են դիմում հիվանդության բարդացված վիճակում։ Դժգոհություններ հնչեցին լաբորատորիաներում օգտագործվող ռեակտիվների որակից, առանձին ծառայությունների ոչ բավարար ֆինանսավորման առթիվ։
Դերենիկ Դումանյանը կենտրոնի ղեկավարության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն այլ բուժհաստատությունների, այստեղ ներդրված համավճարի համակարգը ֆինանսական սպասված մուտքեր չի ապահովել, կենտրոնում ցածր են բժիշկների և բուժքույրերի միջին աշխատավարձերը, թույլ է կապը մարզերի համանման ծառայությունների հետ։ Նախարարը հանձնարարեց կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիր մշակել, ինչպես նաև մարզերում գլխավոր մասնագետների ինստիտուտ ստեղծել և սերտորեն համագործակցել նրանց հետ։ Կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանին հանձնարարեց որպես նախարարության գլխավոր մասնագետ ընդգրկվել բուժման ուղեցույցների և չափորոշիչների մշակման գործում։ Առաջարկեց խմբեր ստեղծել և ուսումնասիրել ինչպես Երևանի տարբեր կաբինետներում, այնպես էլ մարզերում այս ոլորտում իրականացվող ծառայությունների որակը։ Դերենիկ Դումանյանը միաժամանակ խոստացավ ընթացք տալ նախարարության իրավասությամբ լուծվող խնդիրներին, մասնավորապես` հանձնարարել մեխանիզմներ մշակել ինչպես լաբորատորիաներ-կենտրոն կապի, ռեակտիվների որակի նկատմամբ հսկողության ապահովման, այնպես էլ` կենտրոնի ֆինանսավորման որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։
Դերենիկ Դումանյանն այցելեց նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Այստեղ է իրականացվում Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների բուժումն ու դիսպանսեր հսկողությունը։ Ի դեպ, նրանք նախարարին իրենց գոհունակությունը հայտնեցին թե բուժման որակի, թե բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի առթիվ։ Նախարարն այցելեց նաև այրվածքային բաժանմունքի հիվանդասենյակներ, ծանոթացավ կենտրոնի նոր սարքավորումների հնարավորություններին։
Կենտրոնում կարողացել են խնայված միջոցների հաշվին վերանորոգել բաժանմունքները, վերջին սերնդի որոշ սարքավորումներ ձեռք բերել։ Իսկ համավճարի ներդրման շնորհիվ զգալի բարձրացել է բժիշկների աշխատավարձը։
21.11.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







