Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Մեդիամաքս-ը եւ ԱրմենՏելն հայտարարել են, որ կաջակցեն «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանը:

Մեդիամաքս-ը եւ ԱրմենՏելն հայտարարել են, որ կաջակցեն «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանը:

2012 թ. դեկտեմբերին ԱրմենՏել-ի հովանավորությամբ լույս էր տեսել Մեդիամաքս-ի «Երեւան XX դար» գիրքը: Ընկերությունները հայտարարել էին, որ գրքի վաճառքից ստացված միջոցներով կիրականացվի որեւէ նախագիծ Երեւանի քաղաքի համար:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանն այսօր ասել է, որ որոշում է կայացվել աջակցել «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանը, որի անդամները այս տարի նկարազարդել էին Երեւանի մի շարք հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների մանկական բաժանմունքները:

Մեդիամաքս-ի եւ ԱրմենՏելի հետ համագործակցության շնորհիվ «Շնչող պատեր»-ի անդամները կնկարազարդեն Երեւանի մոտ 10 մանկապարտեզներ:

«Շնչող պատեր» կամավորական նախաձեռնության ղեկավար Սաթենիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները` նախաձեռնության անդամները այցելում են մանկապարտեզներ` «հարմար» պատեր ընտրելու նպատակով: Սպասվում է, որ առաջին մանկապարտեզը կնկարազարդվի մոտ ապագայում:

«Մեզ շատ է դուր եկել այս նախաձեռնությունը եւ ուրախ ենք աջակցել նրան», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Երեւան XX դար» նախագիծը գերազանցեց մեր բոլոր սպասումները` դառնալով իսկական սոցիալական երեւույթ: Հատկապես հաճելի է, որ ավարտում ենք նախագիծը` աջակցելով «Շնչող պատեր» նախաձեռնությանը: Կարծում եմ, որ այն, ինչ անում են «Շնչող պատեր»-ի կամավորները, իսկապես կարեւոր է առողջ ու բարի հասարակություն կառուցելու համար եւ շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք օգնել նրանց», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Սկզբնաղբյուր. mediamax.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ