Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Նախարարը Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց ոսկե հուշամեդալով

Նախարարը  Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց ոսկե հուշամեդալով

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն  այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց Առողջապահության նախարարության ոսկե հուշամեդալով առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության համար:


Առիթը Վիվա Սել-ՄՏՍ-ի բարեգործական հերթական ակցիան էր։ Այս անգամ կազմակերպությունն այս էլ երկրորդ անգամ վերջին սերնդի սարքավորումներ է ձեռք բերել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար։ Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման, Siemens մակնիշի շարժական ռենտգեն, արհեստական շնչառության և մյուս սարքավորումներն ու մոնիտորներն արդեն կիրառվում են հիվանդանոցի վիրահատարանում և վերակենդանացման բաժանմունքում։ Այդ ամենի համար Վիվա Սել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ:


Նախարար Դումանյանին և Ռալֆ Յիրիկյանին տեղում ծանոթացրին նոր սարքավորումների աշխատանքին։ Մասնագետները նշեցին, որ դրանք զգալիորեն կբարձրացնեն ախտորոշման ճշգրտությունն ու բուժման արդյունավետությունը։


Նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Ռալֆ Յիրիկյանին առողջապահության ոլորտի զարգացմանը նպաստող տարբեր ծրագրերի համար, Դերենիկ Դումանյանը նշեց. «Դուք արդեն երկար տարիներ մեծ ուշադրություն եք հատկացնում առողջապահության համակարգին և տարբեր ծրագրեր իրականացնում ոլորտում: Հատկապես մեծ է Ձեր հոգատարությունը նորածինների, աուտիզմով հիվանդ երեխաների նկատմամբ»։


Վիվա Սել-ՄՏՍ-ը առողջապահության ոլորտին աջկցող տարբեր ուղղություններով ծրագրեր է իրականացնում 2007 թվականից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ