ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հեքիաթային գույներով լցվեցին Երևանի բուժհաստատությունները
Այսուհետ ծնողներն իրենց փոքրիկներին պոլիկլինիկա տանելու համար ստիպված չեն լինի մեծ ջանքեր գործադրել, հիվանդանոցային սառը և վախի մթնոլորտ ներշնչող պատերին փոխարինելու են եկել գույնզգույն և դրական էմոցիաներ պարգևող «Շնչող պատեր»-ը:
Արդեն հունիսի 2-ից առողջապահական doctors.am կայքը, որը հանդիսանում է ծրագրի հեղինակը՝ մի խումբ կամավորների հետ սկսել է իր գույնզգույն նկարազարդումները տարբեր բուժհաստատություններում: Ծրագրի նախաձեռնողները առաջին նկարազարդումը սկսել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցից: Իսկ ահա այս կիրակի՝ հունիսի 30-ին, ծրագրի նախաձեռնողները ուղևորվեցին Շենգավիթ համայնքի №13 պոլիկլինիկա:
«Գաղտնիք չէ, որ այսօր պոլիկլինիկաներից շատերը մեծ մասամաբ ոչ բարվոք վիճակում են,- ասում է նախաձեռնության կազմակերպիչներից Սաթենիկ Գրիգորյանը, -հենց այս ամեն հաշվի առնելով՝ մեզ մոտ միտք հղացավ կազմակերպել նման բարեգործական ակցիա, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի նկարազարդել քաղաքի բոլոր մանկական պոլիկլինիկաները և հիվանդանոցների մանկական բաժանմունքները»:
Նրա խոսքով՝ ակցիան անցկացվում է թե՛ պետական, և թե մասնավոր հիվանդանոցների միջև, քանի որ ակցիայի նպատակն է գունեղ նկարազարդումների միջոցով ուրախացնել հիվանդանոցներում բուժվող փոքրիկներին:
«Շնչող պատեր»-ը արդեն նկարազարդել է շուրջ 5 հիվանդանոցներ: Ինչպես նշում է Սաթենիկը՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գոնե մի փոքր ուրախացնել հիվանդանոցներում բուժվող փոքրիկներին, կարող են միանալ և իրենց փոքրիկ ներդրումն ունենալ այս ծրագրում:
Կազմակերպիչները որոշել են լինել բոլոր պոլիկլինիկաներում՝ կախված է նրանից, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ և դեռ որքան գումար կհավաքվի ակցիայում շրջանակներում: Պատկերազարդումները կատարվում են հետեւյալ կերպ. նկարիչները ընտրում են տարբեր էսքիզների միջոցով, այնուհետև համաձայնության են գալիս պոլիկլինիկաների տնօրենների հետ և հետո միայն գործի անցնում:
Ուրախ վառ գույնե՜ր, հեքիաթի ամենատարբեր հերոսնե՜ր ահա և պատրաստ է ամեն ինչ բուժհաստատությունը իսկական հեքիաթ-մոլորակ դարձնելու համար: «Շնչող պատեր»-ը հասցրել է անգամ ավանդույթ ձևավորել ՝ ամեն աշխատանքի վերջում նախագծի հեղինակ Զավեն Քոլոյանը պատկերում է իր հեղինակային կապույտ թռչունը և այդպես ազդարարում նոր հեքիաթ-մոլորակի գունազարդման ավարտը և մեկ այլ նոր աշխատանքի սկիզբը:
28.08.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







