Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՆ. Ծխելու դեմ պայքարը Հայաստանի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է

ԱՆ. Ծխելու դեմ պայքարը Հայաստանի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է

 

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: Ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ Հայաստանի առողջապահության գերակա խնդիրներից մեկը: 2010 թվականին ՀՀ կառավարությունը հասատատել է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը»: Այն նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: 

 

Առողջապահության նախարարությունից նշում են, որ ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:

 

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

 

Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

 

«Չնայած որոշակի առաջընթացին, առկա են որոշ բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հաստատակամություն վարվող քաղաքականության և գործունեության մեջ: Օրակարգում առկա են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են այդ բացերի լրացմանը»,-նշում են նախարարությունից:

 

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ