Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ծխելու դեմ պայքարում հաջողության հասնելու համար պետք է օգտագործել հասարակական ռեսուրսը. ՀԿ նախագահ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ-ում նշվում է ծխելու դեմ պայքարի ազգային օրը, որը նշվում է 2009-ից: Հայաստանում բազմաթիվ օրենքներ են ընդունվել ծխելու դեմ պայքարի համար, մասնավորապես, ծխախոտի գովազդի արգելքների, ծխախոտի իրացման, սպառման սահմանափակման մասին և այլն:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ վերջին հետազոտությունների համաձայն շարունակում է շատ բարձր մնալ ծխախոտի օգտագործման տարածվածությունը 16 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում: Կանանց շրջանում այս ցուցանիշն ավելի ցածր է` երեք տոկոս, սակայն կանանց դեպքում զգալի տարբերություն կա Երևանի և մարզերի միջև:

Դեռահասների շրջանում ծխախոտի ամենօրյա օգտագործում արձանագրվել է 13-15 տարեկան տղաների մոտ: Կանոնավոր կերպով ծխելը նրանց դեպքում հասանում է 10 տոկոսի:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ, օրինակ՝ Վրաստանի, մեր ցուցանիշներն ավելի լավն են: Ռուսաստանի կամ Ուկրաինայի հետ համեմատած վիճակը կրկին ավելի լավն է: Եվ դա տեղի է ունենում կանանց և դեռահասաների հաշվին»,- նշեց Բազարչյանը:

Ասուլիսի մյուս մասնակից «Կանաչաստան» ՀԿ նախագահ Տիգրան Ճորոխյանի կարծիքով՝ առաջին հերթին հասարակության շրջանում գիտակցության բարձրացման խնդիր կա: Ըստ նրա՝ այն պետություններն են հաջողության հասնում ծխելու դեմ պայքարում, որոնք օգտագործում են հասարակական ռեսուրսը:

«Հայաստանում կային նախադրյալներ սոցիալական համագործակցության համար: Սակայն պետբյուջեից տրամադրվող գումարը ՀԿ-ներին հիմքեր չեն ստեղծում այն համագործակցության մասին»,- ասաց նա:

Տիգրան Ճորոխյանը ափսոսանք հայտնեց, որ ծխելու դեմ պայքարին վերաբերվող օրենքի նախագիծը մինչ օրս չի քննարկվել ԱԺ-ում:

«Անհրաժեշտ է հանել մարդկանց միջից անտարբերությունը, չի կարելի ամեն ինչ պահանջել պետությունից: Եթե քաղաքացիական հասարակությունը կամք չի գործադրում օրենքները պահպանելու համար, գոնե բարձրաձայնի»,- նշեց նա։
Հոկտեմբերի 12-ից ՀԿ-ն պատրաստվում է ոստիկանների հետ ստուգայցեր կատարել կրթական, առողջապահական և մշակութային հաստատություններ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ