ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայաստան՚ համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը: 2010-ի աշնանը մեկնարկած ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի, հայաստանցի նվիրատուների եւ հիվանդանոցի տնօրինության համաֆինանսավորմամբ:
Հիմնանորոգման արդյունքում նախկին մեկ ծնարանի փոխարեն կգործի երկուսը, ինչը ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի բուժսպասարկումը ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու համար: Տանիքն ու ներքին հարդարանքը ամբողջությամբ կփոխարինվեն նորով, շենքը կունենա կենտրոնական ջեռուցում:
ՙՀայ մայրերի քնքշանքն ու հոգածությունն իրենց զավակների նկատմամբ բավարար չէ, որպեսզի նրանք մեծանան առողջ ու կենսունակ: Բարեկարգ եւ արդիական բուժհաստատությունների առկայությունը խիստ կարեւոր է նրանց կյանքի բոլոր փուլերում: Սա է պատճառը, որ Հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում բուժհաստատությունների եւ մասնավորապես ծննդատների վերակառուցմանը՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
1967 թվականին կառուցված եռահարկ հիվանդանոցը Չարենցավան քաղաքից բացի սպասարկում է նաեւ մոտակա համայնքների բնակիչներին` ընդհանուր առմամբ ավելի քան 35 հազար մարդ: Կենտրոնում գործում են վիրաբուժական, թերապեւտիկ, ինֆեկցիոն, մանկաբարձական բաժանմունքներ եւ պոլիկլինիկա: Հիվանդանոցի բուժանձնակազմը 72 հոգի է, այդ թվում` 18 բժիշկ:
Մեզ հետ զրույցում բուժհաստատության տնօրեն Գառնիկ Սահակյանը տեղեկացրեց, որ տարեկան մոտ 370 ծնունդ է ընդունվում հիվանդանոցում: Տարեսկզբից մինչ այսօր այստեղ արդեն 91 երեխա է ծնվել: Քանի դեռ շարունակվում են շինարարական աշխատանքները, ծնունդները կընդունվեն ժամանակավորապես հարմարեցված ծնարաններում:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ
14.04.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







