Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Տեղի կունենա Հայաստանի միջազգային բժշկական 3-րդ համագումարը

Տեղի կունենա Հայաստանի միջազգային բժշկական 3-րդ համագումարը

2011թ. հուլիսի 7-9 Երևանում կկայանա աշխարհի հայ բժիշկների միջազգային համագումարը՝ ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
Հայ բժիշկների՝ ատամնաբույժների, դեղագործների, բուժքույրերի, բժշկական ոլորտի այլ մասնագետների հանդիպումներն երկու տարին մեկ անգամ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսում և մայր հայրենիքում՝ Հայաստանի միջազգային բժշկական համագումարում արդեն ավանդական են դարձել:

Համագումարի հիմնական նպատակն է՝ շարունակաբար զարգացնել և ամրապնդել աշխարհասփյուռ հայ բժիշկների կապը և համագործակցությունը: Համագումարի 3-օրյա աշխատանքը մասնակիցներին հնարավորություն կտա համատեղ քննարկել կարևորագույն բժշկագիտական, գործնական բժշկության, բժշկական կրթության և այլ խնդիրներ ու ծրագրեր, ներկայացնել և փոխանակել առողջապահական և բժշկական համակարգում ի հայտ եկած նորամուծություններն ու գիտական նվաճումները՝ այդ ամենն ի սպաս դնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առողջապահության ոլորտի արդիականացմանը, բուժօգնության որակի բարելավմանը:

Ընթացիկ համագումարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խրախուսվում են հատկապես երիտասարդ հայ բժիշկների մասնակցությունը՝ ակնկալելով, որ նրանց ներգրավումը կաշխուժացնի համագումարի աշխատանքները և նոր լիցք կհաղորդի վերջինիս հետագա գործունեությանը:

Բոլոր շահագրգիռ մասնագետները, AMIC-ը և Հայաստանի բժշկական միությունները հրավիրվում են մասնակցելու համագումարի աշխատանքներին և իրենց լուման ներդնելու Հայաստանի առողջապահության զարգացման մեջ:

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 1-ն է: Հոդվածների հայտերի վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 1-ը:

Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ