Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ներկայացվեց Հնդկաստանի դեղագործական ընկերությունների արտադրանքը

Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղամիջոցների արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) այսօր, Երևանում կազմակերպեց հանդիպում Հնդկաստանի հայտնի 21 դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և հայկական դեղագործական, դեղերի դիստրիբուտոր և ներմուծող ընկերությունների միջև։ Հանդիպումն անցկացվեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հովանավորությամբ, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) աջակցությամբ։

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության լարատվական ծառայության տեղեկացմամբ`հյկական ընկերությունների ներկայացուցիչները «գնորդ-վաճառող» ձևաչափի հանդիպումների ընթացքում ունեցան հնդկական դեղագործական ընկերությունների արտադրանքին, կիրառական մշակումերին և ծառայություններին ծանոթանալու հնարավորություն։

Հանդիպման բացմանը ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նշեց, որ Հայաստանում գրանցված հնդկական դեղերի թիվն անընդհատ ավելանում է։

«Մենք հայտնում ենք համագործակցությունը հետագայում շարունակելու պատրաստակամություն»,- նշեց նա։ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան (Achal K. Malhotra) ընդգծեց, որ հայ-հնդկական առևտրային կապերն արդյունավետ են եղել դեռ «Մետաքսի ճանապարհի» ժամանակներից, և «դեղագործական պատվիրակության այցը Հայաստան երկու երկրների միջև ներկայիս հիանալի քաղաքական փոխըմբռնումը առևտրի ոլորտ տեղափոխելու ուղղությամբ կատարված քայլ է»։

Նշենք, որ մարտի 10-ին հնդկական դեղագործական ընկերությունների պատվիրակությանն, ընդունել է ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը։ ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում պատվիրակությանը ներկայացվել են Հայաստանում դեղերի գրանցման ընթացակարգերը։ Հնդիկ դեղագործներն այցելել են նաև «Ալֆա Ֆարմ» և «Նատալի Ֆարմ» ընկերություններ։

Ամփոփելով հնդկական դեղագործական պատվիրակության այցի արդյունքները, ԴԱՆ Միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանն ընդգծեց, որ այցը խորհրդանշեց դեղագործության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդլայնումը։

Այդ մասին է վկայում նաև հնդկական 3 ընկերությունների մասնակցությունը ԴԱՆ Միության կողմից 2010-ի նոյեմբերին, Երևանում կազմակերպած «Հայաստանի դեղագործության մրցունակության 3-րդ համաժողովին» և «Ֆարմա Էքսպո Հայաստան 2010» միջազգային ցուցահանդեսին։ Միության ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են դեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը սերտացնելու և խորացնելու հարցեր։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, փորձի փոխանակմանը, դեղագործների շարունակական կրթությանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։

Աղբյուր. Aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ