Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երեխան առողջության հավաստագիր կստանա, եթե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է

Երեխան առողջության հավաստագիր կստանա, եթե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է

97.500 Երեխայի առողջության պետական հավաստագրերի 1/3-ն արդեն բաշխված է: Մոտակա երկու մասիների ընթացքում նպատակ կա բաշխել բոլոր հավաստագրերը:
«Երեխայի առողջության պետական հավաստագիը» հանրապետությունում ներդրվել է հունվարի 1-ից: Հավաստագրի ներդրման հետ մեկտեղ` կրկին հունվարի մեկից սկսած, հանրապետության նորածիններին անձնագրեր են հանձնվելու: Մինչ օրս, արդեն 5 հազար նորածնի անձնագիր է հանձնվել: Այս մասին Ծաղկաձորում անցկացված «Երեխայի առողջության պահպանման հետ կապված բարեփոխումների վերաբերյալ» սեմինարի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության ՊԱԳ-ի պետ Արա Տեր-Գրիգորյանը:

ՊԱԳ-ի տնօրենը նշեց, որ հավաստագրի հատկացման եղանակները հնարավորին հեշտացվել են, որ քաղաքացին ավելորդ քաշքշուկների մեջ չընկնի: Այսպես` երեխայի առողջության պետական հավաստագիրը լրացվում և տրվում է 0-7 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչին այն բժշկական հասատատության կողմից, որտեղ հաշվառված է երեխան և որտեղ իրականացվում է նրա ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն ու հսկողությունը: Իսկ այս տարվա հունվարի 1-ին հաջորդող ժամանակահատվածում` այն ծննդատան կողմից, որտեղ ծնվել է երեխան:
Հավաստագիրը տրվում է մոր անձը հաստատող փաստաթղթի և երեխայի ծննդյան վկայականի (վերջինիս բացակայության դեպքում երեխայի ծնունդը հաստատող այլ փաստաթղթի) առկայությամբ:

Հանդիպմանը ներկա առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը նշեց, որ հավաստագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ, հիվանդանոցի կողմից երեխայի հոսպիտալացման և հիվանդանոցային ծառայությունների մերժման համար: Ինչպես նա նշեց, նման դեպքերում հավաստագիրը ծնողը կարող է ներկայացնել հոսպիտալացմանը հաջորդող օրերի ընթացքում: Իսկ հոսպիտալացման յուրաքանչյուր դեպքում հավաստագրի պատճեն պակցվում է երեխայի հիվանդության պատմության մոջ, իսկ բնօրինակը վերադարձվում է:

Նշենք, որ հավաստագիրը տրամադրվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող և երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով երկրում անվճար բուժօգնության իրավունք ունեցող 0-7 տարեկան երեխաներին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է` անկախ այն հանգամանքից, թե որ երկրումէ ծնվել երեխան:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ