Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գերժամանակակից ուռուցքաբանական կլինիկան պատրաստ կլինի 2015-ին

Գերժամանակակից ուռուցքաբանական կլինիկան պատրաստ կլինի 2015-ին

Այսօր տեղի ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը» թեմայով սեմինար-շնորհանդես: Այն կազմակարպել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

 

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի բոլոր մանրամասները: Ծրագրի առաջին փուլը կազմված է 6 հաջորդական քայլերից, որոնց հաջող իրականացման դեպքում Հայաստանը հավակնում է դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ախտորոշման և բուժման տարածաշրջանային առաջատարը: Ծրագրի առաջին քայլը` ցիկլոտրոնի ձեռքբերումն, արդեն իրականացված է:

 

Հաջորդը կլինի ցիկլոտրոնի շինության կառուցումը: Այնուհետև մասնավոր ներդրումների ներգրավմամբ կկառուցվի պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն, որին էլ կհաջորդի գերժամանակակից ուռուցքաբանական կլինիկայի ստեղծումն ու շահագործումը: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2015 թվականին:

 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Էդվարդ Սաֆարյանը նշեց, որ իրենց նպատակն է Հայաստանում առկա ռեսուրսների վրա հիմնվելով և աշխարհում նորագույն մոտեցումների կիրառմամբ` երկրում ստեղծել և զարգացնել քաղցկեղի ախտորոշման և բուժման կլաստեր:

 

«Կլաստերի միջոցով Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը կկարողանա բարձր մակարդակի ծառայություններ մատուցել ոչ միայն հայաստանցիներին, այլ նաև արտասահմանցիներին: Մենք համոզված ենք, որ կենտրոնը միջազգային ճանաչում կունենա, քանի որ այստեղ առաջարկվող ծառայություններից օգտվելը կլինի առավելագույն հարմարավետ, իսկ բուժումը` մաքսիմալ արդյունավետ: Բուժում, որն ամբողջությամբ կհամապատասխանի զարգացած երկրներում ընդունված չափանիշներին»,-նշեց նա:

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կողմից ձեռքբերված «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը աշխարհում իր դասում ամենաժամանակակիցն է, իսկ Հարավային Կովկասում միակը:

 

Դորտմունդի կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար Վահե Բարսեղյանն էլ նշեց, որ Հայաստանում ուռուցքաբանական հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ինչպես նաև առկա գիտական ներուժը ապացուցում են կենտրոնի գոյության անհրաժեշտությունը:

 

«Ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդներն ընդհանրացվում են` հօգուտ միջուկային դեղորայքի, որն անհամեմատ ավելի անվտանգ և արդյունավետ է, թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը ամենավաղ փուլում»,- ասաց նա:


Նշենք, որ այս հավակնոտ ծրագրի նախնական արժեքը 22-24 մլն եվրո է: 5մլն եվրո արժողության ցիկլոտրոնի ձեռքբերման համար կառավարությունն արդեն ստացել է արտոնյալ վարկ: Կառավարությունը ևս 3 մլն եվրո կներդնի` շինարարական աշխատանքների և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի առաջին 2 տարվա շահագործման ծախսերը հոգալու համար: Նաև 14-16 մլն եվրո անհրաժեշտ է մասնավոր ներդրումների տեսքով, որը կուղղվի ուռուցքաբանական կլինիկայի ստեղծմանը:

 

Հիշեցնենք, որ կենտրոնը Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիր է: Ծրագրի նպատակն է սահմանել նոր տեղական գերազանցության ստանդարտներ ուռուցքաբանության ախտորոշման և բուժման ոլորտում` համագործակցելով եվրոպական և ամերիկյան առաջատար մասնագետների և կլինիկաների հետ: Նաև կստեղծվեն տվյալ ոլորտում ներդրումների իրականացման լայն հնարավորություններ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ