Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՆ մտադիր է 2011-ից անցնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին

ԱՆ մտադիր է 2011-ից անցնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին

Ամենայն հավանականությամբ, մինչև 2010-ի վերջ առողջապահության նախարարությունը կառավարությանը կներկայացնի պարտադիր բժշկական ապահովագրության մասին ծրագիրը:

 

Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը:

Նրա խոսքով, եթե մինչև տարեվերջ ծրագրի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվեն, ապա, հաստատ, ծրագիրը կներկայացվի մինչև ընթացիկի ավարտ: «Մենք լուրջ ենք վերաբերում ուսումնասիրություններին, քան որ եթե ներդրվի հստակ չմտածված ծրագիր, ապա դրա հանդեպ քաղաքացիների, հասարակության վստահությունն արդեն շատ դժվար կլինի վերականգնել»,-ասաց Ա. Տեր-Գրիգորյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ խնդիր կա չտապալել ապահովագրական բժշկության ծրագիրը, քանի որ այն հետագայում վերականգնելը շատ ավելի դժվար է լինելու: Այդպիսի սխալներ Տեր-Գրիգորյանի խոսքով, մի քանի երկրներ կատարել են, օրինակ` Վրաստանը: Հարևան երկրում, ինչպես նշեց պաշտոնյան, ուղղակի կանգնեցրել են ապահովագրության ծառայությունը, իսկ այժմ վերսկսել են այն, սակայն այնպիսի համակարգով, որը, ըստ նրա, ՀՀ ԱՆ-ն երբեք չի կիրառի:

ԱՆ պետական առողջապահական գործակալության ղեկավարը վերջում ասաց, որ նախարարությունն այս հարցում աշխատում է Կենտրոնական բանկի հետ, որպես ապահովագրական դաշտի առաջին պատասխանատու: Նա նաև ավելացրեց, որ կամավոր ապահովագրություն կատարվում է, սակայն ոչ այն տեմպերով, որը կգոհացներ նախարարությանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ