Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Պացիենտների առողջության պահպանում. Հայաստանում ոչ օրենսդրորեն, ոչ էլ պրակտիկայում կարգավորված չէ

Պացիենտների առողջության պահպանում. Հայաստանում ոչ օրենսդրորեն, ոչ էլ պրակտիկայում կարգավորված չէ

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս» գործնական ուղեցույցի և «Առողջությունն ու մարդու իրավունքները» տեղեկատվական ուղեցույցի շնորհանդեսը:


Շնորհանդեսի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում «Բաց հասարակության հիմնադրամներ» հիմնանդրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ ցանկություն կա մի մեծ գործընթաց սկսել, որը նվիրված է հիվանդների` պացիենտների, մարգինալացված խմբերի իրավունքներին, մասնավորապես, առողջության իրավունքին: «Սա այն գործընթացն է, որը, ցավոք, մինչ օրս Հայաստանում ոչ օրենսդրորեն, ոչ էլ պրակտիկայում կարգավորված չէ»,-ասաց նա:

Լ. Մինասյանը նշեց, որ այս երկու գրքերն այն անհրաժեշտ ռեսուրսներն էին, որոնք և բժիշկներին, և պացիենտներին հնարավորություն կտան ավելի ճիշտ, լավ հասկանալ մասնագիտությունը, պարտականություններն ու իրավունքները:

 

Իսկ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Սուրեն Քրմոյանը Panorama.am-ին ասաց, որ պացիենտների իրավունքների պահպանման վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կատարված վերլուծություններ կան` տարբեր ասպեկտներով: Օրինակ` ըստ նրա, ծննդօգնության ոլորտում կատարած բարեփոխումներից հետո միջազգային անկախ կազմակերպությունների հարցումների արդյունում պարզվել է, որ ծննդօգնության ոլորտում ստվերը 90 տոկոսից մինչև 20 տոկոս է իջել:

 

Նա ավելացրեց նաև, որ տարբեր ասպեկտներով վերլուծություններ են կատարվում ու դրանք հաշվի են առնվում և դրա համար նախարարությունը հաշվետու է ոչ միայն հասարակության, այլև` միջազգային կազմակերպությունների առաջ:

 

Նշենք, որ «Առողջությունն ու մարդու իրավունքները» տեղեկատվական ուղեցույցը նախատեսված է բաց հասարակության հիմնադրամների ցանցի համար: Այն պրակտիկ ուղեցույց է հանդիսանում բոլոր հիմնադրամների այն աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են առողջության ու մարդու իրավունքների խնդիրներում: Ուղեցույցը նախատեսված է առաջ մղելու առողջապահության ու մարդու իրավունքների բնագավառներում շահերի պաշտպանությունն ու դրամաշնորհի տրամադրումը: Իսկ «Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս» գործնական ուղեցույցը նախատեսված է առողջապահության համակարգում մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների համար:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ