Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Անհասության ռետինոպաթիա. Հարկավոր է աշխտորոշել վաղ` հետծննդյան հասակում

Անհասության ռետինոպաթիա. Հարկավոր է աշխտորոշել վաղ` հետծննդյան հասակում

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, հանրապետության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանն այսօր «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նորածինների մոտ հանդիպող անհասության ռետինոպաթիայի խնդրին, նշեց, որ հիվանդությանը` ժամանակին չմիջամտելու դեպքում լինում է կուրության:

 

«Հարկավոր է աշխտորոշել վաղ` հետծննդյան հասակում: Կա նաև լազերային միջամտություն, որը թույլ է տալիս պահպանել տեսողությունը, կամ, որոշ չափով նաև լավացնել»,-ասաց նա: Մասնագետի խոսքով, շատ դժվար է զննել նորածնին ու գտնել աչքի, տեսողության փոփոխությունը, դրա համար հարկավոր են բարձ որակի մասնագետներ: իսկ տեղի մասնագետները, ըստ նրա, հնարավորություն կստանան մասնագիտական ավելի խորը հմտություններ ձեռք բերել վերապատրաստման շնորհիվ:

 

Ա. Մալայանը նկատեց, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժումը հանրապետությունում պետպատվերի շրջանակներում է ընթանում, դրա համար էլ այսպիսի բուժօգնությունը մատչելի կլինի բոլորի համար: «Այստեղ համավճարի մասին դժվար խոսք լինի, քանի որ սա ծրագիր է, որը եկամուտներ չի հետապնդում: Եվ լազերային բուժումը և ախտորոշումը, կատարվում են անվճար հիմունքներով»,-ասաց Ա. Մալայանը: Իսկ ինչ վերաբերում է մեծահասակների` այն հիվանդության բուժօգնության մատչելիությանը, ապա նա նկատեց, որ ծառայությունը, համեմատած այլ երկրների, Հայաստանում նույնպես մատչելի է:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ