Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Մեծամասնությունը բուժում չստանալու պատճառով կուրանում է և դառնում մանկուց հաշմանդամ»

«Մեծամասնությունը բուժում չստանալու պատճառով կուրանում է և դառնում մանկուց հաշմանդամ»

Այսօր Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) նախաձեռնությամբ, առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողովը:

 

Համաժողովով մեկնարկում է ՀԱՆ-ի կողմից իրականացվող Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ծրագրի հիմնական փուլը, որի ժամանակ ծրագիրը կսկսի գործարկվել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի Երևանի մի շարք բաժանմունքներում:

 

Այս կապակցությամբ ԱՄՆ-ից և այլ երկրներից Հայաստան է ժամանելու մանկական ակնաբույժների և ցանցաթաղանթի միջազգային ճանաչում ունեցող մասնագետների ներկայացուցչական պատվիրակություն: Մասնավորապես, Ավստրալիայից ժամանած հայտնի ակնաբույժ Ջեյմս Սմիթը լրագրողների հետ զրույցում նկատեց,որ այսպիսի հիվանդությունների վաղաժամ հայտնբերումը ապահովում են հիվանդության բուժումը: Այս առիթով, նա հայ մասնագետների ու իրենց համագործակցությունը կարևորեց ու նկատեց, որ փորձի փոխանակումը լավագույն տարբերակն է այս հիվանդությունների դեմ ավելի ակտիվ պայքար տանելու գործում:

 

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Հայաստանը վերջին տարիներին առնչվում է անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) խնդրին, որի վկայությունն են հայ նեոնատոլոգների և ակնաբույժների աշխատանքում ավելի ու ավելի հաճախ հանդիպող դեպքերը:

 

Վիճակագրական տվյալների համաձայն, հանրապետությունում տարեկան ծնվում է 500-600 երեխա, որոնք պատկանում են ԱՌ ռիսկի խմբին: Մինչդեռ մինչև օրս ԱՌ ակնային զննումների և վաղ հայտնաբերման ու բուժման գործելակարգերի բացակայության պատճառով Հայաստանում անհաս երեխաների մոտ տեսողական խնդիրները հայտնաբերվում են ավելի ուշ տարիքում, երբ բուժումն արդեն պակաս արդյունավետ է: Բացի այդ, բուժումը կազմակերպելու համար ԱՌ ունեցող երեխաները ստիպված են մեկնել արտերկիր:

 

Արդյունքում` նրա խոսքով, այս երեխաներից շատ քչերն են կարողանում բուժում ստանալ, իսկ մեծամասնությունը բուժում չստանալու պատճառով կուրանում է և դառնում մանկուց հաշմանդամ: Նշենք, որ միջոցառման շրջանակներում նախատեսվում են մասնագիտական վերապատրաստումներ` անհաս երեխաների ակնային զննման, ռետինոպաթիայի ախտորոշման, լազերային բուժման իրականացման և նորագույն սարքավորման օգտագործման հարցում:

 

Ի դեպ, առաջին անգամ Հայաստանում օգտագործելով ՀԱՆ-ի կողմից ձեռք բերված RetCam (հատուկ ռետինալ ֆոտոխցիկներ) սարքավորման պատկերները և հեռաբժշկությունը` ամերիկացի և հայ մասնագետները կկարողանան հաստատել երկարաժամկետ համագործակցություն, ինչը թույլ կտա ապահովել ծրագրի բարձր որակը դրա իրականացման բոլոր փուլերում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ