ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քուշկյան. «Արյունաբանության զարգացման ծրագիրը նախագահ Սարգսյանը հավանության է արժանացրել»
Այսօր` անվարձահատույց դոնորների միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպվել է «Նոր արյուն աշխարհին» խորագրով միջոցառում:
Միջոցառման շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել արյունաբանության զարգացման ծրագիրը, որը հավանության է արժանացել: Բացի այդ` նախարարը նկատեց, որ ծրագրի համաձայն` ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստումը կատարվելու է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Հ. Քուշկյանն ասաց նաև, որ գործող տարբեր ֆոնդերի` այդ թվում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործունեությունը պետք է համահունչ լինի առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությանը, որն ուղղորդվելու է բացառապես նախարարության կողմից: Նշենք, որ արյան բաղադրամասերի և պատրաստուկների պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 % արյուն հանձնի: Հայաստանում այդ թիվը կազմում է 0.4 %:
Ամերիկայի և Եվրոպայի, ինչպես նաև` աշխարհի որոշ զարգացող երկրներում, արյունը հավաքագրվում է միայն կամավոր, անվարձահատույց դոնորներից: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ արյունը հավաքագրվում է ինչպես անվարձահատույց, այնպես էլ փոխհատուցվող դոնորներից:
Հայաստանում անվարձահատույց դոնորները կազմում են արյան դոնորների ընդամենը 5 %-ը: Ի դեպ, միջոցառման վերջում «Նոր արյուն աշխարհին» ծրագրի շրջանակներում պարգևատրվել են կամավոր դոնորները, ովքեր վերջին տարիների ընթացքում անվարձահատույց արյուն են հանձնել, նաև աջակից կազմակերպությունները:
14.06.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







