ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 1-ին կկիրառվի համավճարի ներդրման ծրագիրը. Առաջինը «Արաբկիր» ԲԿ-ն է
Հուլիսի 1-ից հանրապետությունում կկիրառվի առողջապահական ոլորտում համավճարի ներդրման պիլոտային ծրագիրը: Առաջինը այն կգործի «Արաբկիր» բժշկական կենտրոնում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ պետական առողջապահության գործակալության պետ Արա Տեր- Գրիգորյանը: «Երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ առողջապահական ծառայությունները չեն վճարվում իրենց իրական արժեքով, սա էր պատճառը, որ նախարարությունը դեռևս 2008 թվականից ուսումնասիրություններ սկսեց համավճարի կիրառման համար: Սա շատ ճկուն ու աշխարհի խոշոր երկրներում գործող ծրագիր է»,-ասաց նա:
Ա. Տեր-Գրիգորյանը նշեց, որ համավճարը սկզբում կգործի տեխնիկապես հագեցվածության առումով առավել հարմար «Արաբկիր» ԲԿ-ում, ապա նպատակ կա այն իրականացնել «Էրեբունի», «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Արմենիա» ԲԿ-ներում: Ինչ վերաբերում է մարզերի կլինիկաներին համավճարի կարգի գործելուն, նա նշեց, որ համակարգի լավ ու վատ կողմերը փորձնականորեն ուսումնսիրելուց հետո միայն կներդրվի:
Բանախոսի մեկնաբանությամբ, համավճարը ենթադրում է համակարգ, որտեղ կա ծառայությունների իրական արժեք, կա պետության կողմից վճարվող մաս, և կա այս երկուսի տարբերությունը: «Ահա, բնակչի կողմից վճարվելու է այդ տարբերությունը:
Բոլոր գները համաձայնեցվելու են բուժհաստատություն, առողջապահության ու ֆինանսների նախարարությունների միջև, պատերի վրա պաստառներին գրվելու են ծառայությունների իրական արժեքները և լինելու են պետություան ու բնակչի կողմից վճարվող մասերը»,-ասաց նա ու ավելացրեց, որ նախարարությունը առաջարկել է բուժհիմնարկին խմբավորել ծառայությունները` կազմել կլինիկածախսային խմբեր ու դրանց մեջ կիրառել միջինացված գին` մեկ թիվ համավճարի համար:
Ասուլիսին ներկա ԱՆ բուժօգնության վարչության պետ Վահան Պողոսյանն իր հերթին նշեց, որ համավճարի ներդրումը ծննդօգնության վրա չի ազդելու:
«Ինչպես ներկայում, այնպես էլ հետո ծննդօգնությունը հնարապետությունում լինելու է անվճար, համենայնդեպս, այնքան ժամանակ»,- նշեց բանախոսը,-«մինչև հանրապետությունում ծնելիության մակարդակը չհասնի բավարար չափանիշի: Վերջում բանախոսները ասացին, որ այս համակարգի անցումը կբերի ստվերային գումարի լեգալացմանը:
Այն հիվանդանոցներում, որտեղ կներդրվի համավճարի համակարգը բոլոր գումարները կմուտքագրվեն դրամարկղ:
14.06.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







