Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Առողջարանային համալիր Ջերմուկում. նախագահը ծանոթացել է ծրագրերին

Առողջարանային համալիր Ջերմուկում. նախագահը ծանոթացել է ծրագրերին

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում։ Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը մարզի և քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային և զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների և քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը։

 

Չգործող օդանավակայանի և դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի և զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի և ձմեռային սպորտաձևերի մարզադաշտերի) գոտիներ։ Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային և մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաեւ` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի։ Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։

 

Գլխավոր ճարտարապետը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է և կավարտվի 2011թ.։ Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար։

 

Այցի ընթացքում, մասնավորապես, Սերժ Սարգսյանն այցելել է նաև Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ