ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում Առողջության համաշխարհային օրը նվիրված է քաղաքներում առողջ կենսակերպի խնդրին
Հայաստանում Առողջության համաշխարհային օրը՝ «1000 քաղաք՝ 1000 կյանք» կարգախոսով, նվիրված է քաղաքներում կենսակերպի որակի բարելավմանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Դաֆինա Գերչևան։
Առողջության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին՝ սկսած 1950 թվականից։ Այդ օրը 1948 թվականին ուժի մեջ է մտել Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրությունը։
«Ձեզանից ոմանք կարող են հարց տալ, թե ինչու՞ ՄԱԿ-ը և Առողջության համաշխարհային կազմակերպությունը որոշեցին այս տարի առողջության համաշխարհային օրը նվիրել կենսակերպի որակի բարելավմանը քաղաքներում։ Պատճառը կտրուկ ուրբանիզացումն է, որը տեղ է գտել վերջին 30 տարիների ընթացքում, ինչի արդյունքում աշխարհի բնակչության ավելի քան կեսն ապրում է քաղաքներում»,- ասաց Գերչևան։
ԱՀԿ տվյալների համաձայն, այսօր Հայաստանի բնակչության 64 տոկոսն ապրում է մայրաքաղաքում, մինչդեռ 1926 թվականին այդ թիվը կազմում էր 19 տոկոս, իսկ 1999 թվականին՝ 65 տոկոս։ ՄԱԿ-ի մշտական համակարգողի կարծիքով, այսօր քաղաքակենտրոնացման հետևանք են հանդիսանում քաղաքներում առողջ կենսակերպի խնդիրներին վերաբերող մի շարք մարտահրավերներ, որոնք կարող են կապված լինել խմելու ջրի որակի, սանիտարական պայմանների հետ։
Այդ կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը նշեց, որ այս տարի նշվող Առողջության միջազգային օրը պետք է դառնա առողջության պահպանմանը նվիրված հարցերի ավելի ընդլայնված վերահսկողության գործընթացի սկիզբ կամ խորհրդանիշ՝ քաղաքներում առողջապահության հանրային քաղաքականության համատեքստում։
Դանիելյանը կոչ արեց աշխարհի բոլոր քաղաքներին հանրային նշանակության տարածքներ տրամադրել առողջության պահպանմանը նպաստող միջոցառումների անցկացման համար։ Դրանք կարող են լինել քաղաքային զբոսայգում կազմակերպվող միջոցառումներ, հանդիպումներ քաղաքապետարանում, քաղաքի մաքրությանը նվիրված ակցիաներ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության դադարեցումը փողոցների առանձին հատվածներում ընթացիկ տարվա ապրիլի 7-ից 11-ը։
07.04.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







