ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Արդեն 10 տարի գործում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը
Այս տարի լրանում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի 10–ամյակը։ Տարին մեկնարկել է դոնորի օրը՝ հունվարի 8–ին, Ստեփանակերտում։
Հիմնադրամն այս անգամ դոնորագրումը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Ստեփանակերտի սպայի տանը յոթ ժամ շարունակ հանդես են եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աստղերը, ճանաչված կատարողները։
Իհարկե, կազմակերպիչներն ընթացքում նաեւ ներկայացրել են «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ազգապահպան առաքելությունը։ Իսկական տոնի վերածված խորհրդանշական ողջ ակցիայի ընթացքում մարդիկ խմբերով այցելել են եւ արյուն հանձնելով՝ դոնորագրվել։
Մարդկանց ոգեշնչել է, որ առաջին դոնորագրվողներն էին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, առողջապահության եւ մշակույթի նախարարները, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ում օրհնությանն է արժանացել բարեգործական այդ ակցիան։
Այդ օրը Ստեփանակերտում 155 մարդ է դոնորագրվել։ Ի դեպ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ իրականացվող ազգանվեր եւ մարդասիրական գործի համար ԼՂՀ կառավարության կողմից արժանացել է պատվոգրի։ Հոբելյանական հաջորդ միջոցառումը փետրվարին կայացել է Գլենդելում։
Երեկոյին նախորդել է հիմնադրամի խորհրդի անդամների եւ կամավորների այցը արքեպիսկոպոսներ Մուշեղ Մարտիրոսյանին եւ Հովնան Տերտերյանին, ովքեր իրենց օրհնանքներն են հղել հիմնադրամի անդամներին եւ հաջողություն մաղթել նախաձեռնած գործում, ինչպես նաեւ աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել։
Օվկիանոսից այն կողմ կազմակերպված երեկոյի մասնակիցներին ներկայացվել է հիմնադրամի անցած ճանապարհը փաստող կինոնկարը, որում փաստվում է, որ հիմնադրամի մասնաճյուղեր են գործում աշխարհի 11 երկրներում։ Որպես կարեւոր ձեռքբերում՝ հիշատակվել է նաեւ Հայաստանում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը։
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, կարեւորելով ռեեստրի ազգապահպան գործը՝ ներկայացրել է հիմնադրամին աջակցելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։ Հյուպատոսարանի աշխատակազմը եւս ցանկություն է հայտնել որպես դոնորներ կամավորագրվել ռեեստրում։ Երեկոյի ընթացքում տարբեր առիթներով նշվեց, որ լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապողներին ոսկրածուծի փոխպատվաստումով կյանք պարգեւելու առաքելությունն ստանձնած ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն անցած 10 տարիների ընթացքում կարողացել է ավելի քան 15 հազար դոնորների հավաքագրել, 1037 համընկնումներ են արձանագրվել, կատարվել է ցողունային բջիջների ինը փոխպատվաստում։
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, Լոս Անջելեսի «Ֆաունդեյշն» լաբորատորիայի մոլեկուլային կենսաբանության բաժնի ղեկավար Ֆրիդա Ջորդանն աշխարհասփյուռ հայերին կոչ է արել ներգրավվել մարդասիրական այս գործին եւ որպես մասնագետ հավաստիացրել, որ որքան շատ լինեն հավանական դոնորները, այնքան մեծ կլինի կյանքեր փրկելու հավանականությունը, մինչեւ այժմ ստեղծածն առավել արդյունավետ ծառայեցնելը եւ առաջին հերթին ողջ աշխարհի հայությանն օգտակար լինելը։ Ահա թե ինչու հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել 10-րդ տարում 10 հազար նոր դոնորներ ունենալ։ Իհարկե, գիտակցում են, որ առանց մեծ ջանքերի անհնար է հասնել այդ նպատակին։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը վճռականորեն է տրամադրված։ Նա վստահեցնում է, որ այդ նպատակով մշակված միջոցառումների եւ հանգանակությունների ծրագիրը հոբելյանական տարին բեկումնային կդարձնի։ Խնդիր են դրել հնարավորին չափ շատ մարդկանց գիտակցությանը հասցնել դրա կարեւորությունը։ Իրոք, գուցե ժամանակն է, որ ամեն մեկս մտածենք, թե հենց մեզ բախտ կվիճակվի մեր արյունով փրկել որեւէ մանուկի կյանքը։ Մանավանդ որ ժամանակակից բժշկագիտությունը հասել է նրան, որ դա հնարավոր է կատարել առանց ցավի, առանց որեւէ հետեւանքի եւ ամենակարեւորը՝ առանց սեփական առողջությունը վտանգի ենթարկելու։
Անցած 10 տարում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ձեռքբերումների եւ խնդիրների մասին՝ առաջիկայում։ Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
11.03.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







