Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի հերթական ծրագիրը

Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի հերթական ծրագիրը

Բրազիլահայ համայնքի աջակցությամբ Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա ևս երկուսով:

 

Այս հիվանդանոցում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող վեցերորդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային և ավագ մանկական վարակային բաժանմունքները:

 

Ծրագիրը ստանձնելու իր որոշման մասին Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոստիչյանը հայտնել էր դեռ 2009-ի հոկտեմբերին, երբ բրազիլահայ պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել էր Երևան: «Հիմնադրամի գործունեության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ բարերարը մեկ ծրագիր հովանավորելուց հետո ցանկություն է հայտնում հոգալ հաստատության այլ կարիքները ևս:

 

Արդյունքում շահառուի խնդիրները համալիր լուծում են ստանում: Այսօրինակ դեպքերը մեկ անգամ ևս փաստում են Հիմնադրամի մեծ ներուժն ու վստահությունը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 

2005 թվականից ի վեր Հիմնադրամի շնորհիվ հիմնանորոգվել է հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները, ինչպես նաև փոխվել Բ մասնաշենքի տանիքը, կառուցվել ջեռուցման համակարգ ու կաթսայատուն:

 

«Բարեկարգ պայմանները, ինչ խոսք, դրական ազդեցություն են ունեցել թե բուժսպասարկման որակի, և թե հիվանդների ինքնազգացողության վրա: Ներկայիս վիճակը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ բուժսպասարկում իրականացնել մասնավորապես համաճարակների ժամանակ»,- ասում է Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Նրա խոսքով` նորոգված բաժանմունքներում անցյալ տարի սպասարկվել է շուրջ 4800 ստացիոնար և 2350 ամբուլատոր հիվանդ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին (նկարները տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից)

Սկզբնաղբյուր. medinform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ