Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:

 

Ըստ նրա` օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և ոլորտի մասնագետների եզրակացությունից, համաձայն որի` չկան խիստ ներգործող նյութերի խոշոր և առանձնապես խոշոր չափերի դասակարգման չափանիշներ, նման տարանջատում չկա նաև Եվրամիության օրենսդրության մեջ ու ՄԱԿ-ի կոնվենցիաներում:

 

Նշվեց, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում նույնպես «խիստ ներգործող նյութերի առանձնապես խոշոր չափեր» հասկացությունը չի օգտագործվում, օրենսգրքում միայն «խիստ ներգործող նյութերի խոշոր չափեր» հասկացությունն է կիրառվում: Նախագիծը կընդգրկվի խորհրդարանի հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Mediainform news agency

Սկզբնաղբյուր. medinform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ