Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Այց ՀՀ ԱՆ Դեղագործական և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

2009.11.25 Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղագործական և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին:

 

Այնուհետև փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները: ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիներիս լուծման հնարավոր ուղիները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

Խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը, կարևորել է կենտրոնի դերը, համարելով այն տարածաշրջանում բացառիկ, իսկ ամենակարևոր արժեք է համարել կենտրոնի բարձրորակ մասնագետներին, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից չափանիշներին: Վարչապետը խոսել է նաև խնդիրներից. «Անհրաժեշտություն կա, մի կողմից` ժամանակակից սարքավորումներով հագեցնել կառույցը, մասնագետներին վերապատրաստում անցնելու հնարավորություն տալ: Բնականաբար, աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն շուկայում նմանատիպ մասնագիտություններ ունեցող կառույցների համեմատությամբ: Ինչպես նաև դուք տեսնում եք, որ շենքային պայմանները չեն բավարարում ժամանակակից պահանջներին, և այս հիմնական խնդիրներն են, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում»:

 

Վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը և հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանը և կառավարությանը: «Այսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետև դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապես ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գները և վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաև այդ ոլորտում և, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի», եզրակացրել է կառավարության ղեկավարը: ՀՀ կառավարության մամլո ծառայություն

Սկզբնաղբյուր. medinform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ