Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Խորհրդակցություն առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ

2009.11.23Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

 

Խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի խոշոր բուժհաստատությունների և մարզային չորս բուժհաստատությունների տնօրեններ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության և սպասարկման փոխհատուցման համավճարային սկզբունքի ներդրման նպատակով առաջարկվող տարբերակներ:

 

Խոսվել է պետական պատվերի համակարգի բարեփոխման խնդիրների, ստվերայնության վերացման, առողջապահական ապահովագրության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման ու համայնքային բյուջեներում առողջապահության մասով հնարավոր ֆինանսավորման ներառման մասին: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ առողջապահական բարեփոխումները պետք է լուծեն ոլորտում առկա ֆինանսական խնդիրները:

 

Պետությունը պետք է կարողանա պետպատվերի շրջանակներում բուժհաստատություններին վճարել մատուցված ծառայությունների շուկայական գինը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ պետական պատվերի շրջանակներում համապատասխան բժշկական օգնություն ստանան բնակչության սոցիալապես անապահով շերտերը:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսում են նաև միջազգային փորձագետներն ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները: ՀՀ վարչապետը ընդգծել է, որ պետք է ֆինանսապես առողջացնել առողջապահության ոլորտը: Նա հանձնարարել է առողջապահության նախարարին ամփոփել նկատառումները: ՀՀ կառավարության մամլո ծառայություն

Սկզբնաղբյուր. medinform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ