Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Կանայք և ակնային առողջությունը». բարեգործական այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

«Կանայք և ակնային առողջությունը». բարեգործական այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

2009.10.09Համաշխարհային տեսողության օրվա կապակցությամբ հոկտեմբերի 8-ին «Հայկական ակնաբուժության նախագիծ» /ՀԱՆ/ բարեգործական հիմնադրամի բժշկական խումբն այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՛ ակնային ստուգումներ իրականացնելու կանանց և անչափահասների մոտ:

 

Համաշխարհային տեսողության օրն ավանդաբար նշվում է ամեն տարի` հոկտեմբերին և ունի հանրային իրազեկման խորհուրդ` ուղղված ձեռքբերովի կուրության կանխարգելման համաշխարհային խնդիրներին: «Հայկական ակնաբուժության նախագիծ» /ՀԱՆ/ բարեգործական հիմնադրամի, ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ միջոցառումը թույլ տվեց հնչեղություն տալ բազմաթիվ խնդիրների և կոնկրետ օգնություն տրամադրել անազատության մեջ գտնվող կանանց:

 

ՀԱՆ-ի բժշկական խումբը հետազոտեց 110 կին և 17 անչափահաս՛ նշանակելով համապատասխան բուժում և դուրս գրելով 80 ակնոց, որոնք կբաժանվեն պատրաստելուց հետո: Բացի բժշկական զննումից, դատապարտյալներին բաժանվեցին ակնային տարբեր հիվանդություններ ու կուրության կանխարգելման ուղղված միջոցներ նկարագրող գրականություն:

 

ՀԱՆ մասնագետը հատուկ դասընթացի միջոցով տեղեկացրեց կալանավորված կանանց հիմնական ակնային հիվանդությունների և դրանց նախանշանների շուրջ: Ինչպես տեղեկացրեց ՀԱՆ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նունե Եղիազարյանը,-«Համաշխարհային հետազոտություները ցույց են տալիս, որ աչքերի խնամքի համար անհրաժեշտ է կանանց և տղամարդկանց համար ստեղծել հավասար պայմաններ, ինչը զգալի կերպով կարող է կանխարգելել կուրությունը հատկապես աղքատ երկրներում: Պետք է նշել, որ Հայկական ակնաբուժության նախագծի դիտարկումները ցույց են տալիս, որ հայ կանանց համար ակնային ծառայությունները, բարեբախտաբար, մատչելի են:

 

Վերջին տվյալներով (2003-2007թթ.) ՀԱՆ-ի կողմից ակնային զննումներ անցած շուրջ 130 հազար ՀՀ բնակիչներից 73,832-ը, կամ` 56.8%-ը կանայք են եղել: ՀԱՆ-ի շարժական հիվանդանոցում վիրահատություն ու լազերային բուժում ստացած 5,645 ՀՀ բնակիչների կեսից ավելին` 52.1%-ը (կամ 2,940 -ը) կանայք են եղել: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այս օրը օգնություն տրամադրել որոշակի սահամանափակումներ ունեցող կանանց, որոնք նաև գտնվում են սթրեսային միջավայրում»:

 

Անցյալ տարի ՀԱՆ-ը համագործակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատա-րողական վարչության հետ` այցելելով մի շարք կալանավայրեր: Կատարված ակնային ստուգումների արդյունքում ստուգվել է ավելի քան 1000 կալանավորված անձ և տրամադրվել է 782 ակնոց: Համաշխարհային տեսողության օրվա տոնակատարության համատեքստում հոկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզում մեկնարկեց ՀԱՆ Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքը: ՀԱՆ բժշկական խումբն օրեկան կհետազոտի միջինը 60-80 մարդ և մարզում կմնա մինչև հոկտեմբերի 26-ը: ՀԱՆ-ի հանրային կապերի և կրթության կոորդինատոր Մինաս Համբարձումյան

Սկզբնաղբյուր. medinform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ