Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանի բժշկական համալսարանը համագործակցություն է ծավալել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ

Երևանի բժշկական համալսարանը համագործակցություն է ծավալել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եռակողմ համաձայնագիր է ստորագրվել երկուշաբթի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և USAID-ի ֆինանսավորած «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի միջև:

 

Համաձայնագիրը ստորագրել են ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Գևորգ Յաղջյանը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գլոբալիզացիայի և պրոֆեսիոնալ զարգացման գծով դեկան, կլինիկական դեղաբանության ֆակուլտետի դասախոս Մայքլ Ուինկորը և Հայաստանում CAPS ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը: «Այդ ծրագրի նպատակն է ԵՊԲՀ-ի մագիստրատուրայի դեղաբանության մասնագիտության ուսումնական ծրագրերի վերանայումը, դրանց հետագա բարելավումը և մեր մասնագետների որակի բարձրացումը, ինչը կբարձրացնի աշխատաշուկայում նրանց ինքնադրսևորման հնարավորությունը», - ասել է Յաղջյանը:

 

Նախաձեռնության նպատակն է բարելավել դեղաբանական կրթության ուսումնական ծրագրերը, շուկայի պահանջների հետ դրանց համապատասխանեցումը, ուսուցման ժամանակակից մեթոդներին անցում կատարելն ու արևտմյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հաստատումը՝ փորձի հետագա փոխանցմամբ: Ստորագրված համաձայնագրի շրջանակներում Մայքլ Ուինկորը համապատասխան հետազոտոություններ կանցկացնի: Կգնահատվեն գոյություն ունեցող ուսումնական ծրագրերը և կներկայացվեն համապատասխան առաջարկներ:

 

Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագիրը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի մասնավոր հատվածին՝ ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային շուկաներում արդյունավետ մրցակցության նպատակով:-0-

Սկզբնաղբյուր. newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ