Սնունդը և առողջությունը
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը: Առանց ջրի անհար են նյութափոխանակային և այլ խիստ կենսական գործընթացները:
Շատ կարևոր է օգտագործվող ջրի որակը և քանակը: Ջրի սխալ օգտագործումը կարող է խնդիրների պատճառ դառնալ: Նաև շատ հիվանդություններ կարելի է կանխարգելել՝ ամեն օր խմելով մաքուր, բնական ջուր: Բնական և օգտակար ջուր է լեռնային աղբյուրներից բխող ջուրը, որը հիմնային ռեակցիա ունի, հարուստ է օգտակար հանքանյութերով և որի անմիջական օգտագործումը զերծ է առողջության համար բացասական ազդեցությունից: Սակայն այդպիսի աղբյուրները քչերին են հասու:
Բնակչության մեծ մասն ապահովված է մակերեսային և խորանիստ աղբյուրների ջրերով, որոնք համապատասխանում են որոշակի նորմատիվներին: Ջրի հսկողության ժամանակ մշտապես ստուգվում են նրա քիմիական և մանրէաբանական ցուցանիշները: Եթե հսկողությունը լիարժեք չէ, և տարածքում առկա են տարբեր աղտոտված աղբյուրներ՝ հողի մշակում մեծ քանակի պարարտանյութերով, ջուրը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար:
Նման դեպքերում կարծիք կա, որ ջուրը կարելի է մաքրել՝ այն եռացնելով: Սակայն եռացման ժամանակ միայն վտանգավոր մանրէներն են ոչնչանում, մինչդեռ քիմիական նյութերը ո՛չ միայն չեն վերանում, այլև ռեակցիաների արդյունքում դառնում են ավելի վտանգավոր: Օրինակ, նորմայից բարձր քանակի քլորը կարող է առաջացնել վտանգավոր միացություններ:
Առկա ջրամաքրման սարքերն, առավելությունների հետ մեկտեղ, նաև շատ թերություններ ունեն: Նրանք հիմնականում այնքան խորը մաքրում են իրականացնում, որ ջուրը զրկվում է նաև հանքային աղերից, որոնք օգտակար են և անհրաժեշտ: Ըստ ԱՀԿ տվյալների, հանքային աղերից զուրկ ջուրը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, իսկ երկաթի բարձր մակարդակ ունեցող ջուրը՝ էնդոկրին համակարգի խնդիրների զարգացմանը: Քրոնիկ նեֆրիտի առաջացումը մեծ մասամբ անորակ և վտանգավոր բաղադրության ջրի օգտագործման հետևանք է:
Ջրի որակի լավացման լավագույն միջոց է նրա սառեցումը. սառույցի մեջ ջրի կազմը փոխվում է և հալեցված ջուրն օրգանիզմի համար չափազանց օգտակար է: Առանձնանում են նաև մետաղները, քանի որ նրանց սառեցման և հալեցման արագությունը տարբերվում է մաքուր ջրի նույն երևույթների արագությունից, և սառեցված ջուրը հալեցնելիս ամենաուշը հալչում է մետաղներ պարունակող մասը: Այդ պատճառով պետք է ջուրը մինչև վերջ չհալեցնել (վերջում սառույցի մի փոքր մաս պետք է թողնել):
Ոմանք կարծում են, որ ջրի պահանջը կարելի է լրացնել թեյի, սուրճի և այլ հեղուկների օգտագործմամբ: Դա սխալ կարծիք է. այդ հեղուկները ջրից բացի պարունակում են օրգանիզմի համար ոչ օգտակար նյութեր, օրինակ, կոֆեինն օրգանիզմը ջրազրկող հատկություն ունի:
Օգտագործվող ջրի քանակի վերաբերյալ կարծիքները հաճախ են փոխվում: Վերջին ժամանակներում տարածված է շատ ջուր օգտագործելու միտումը: Սակայն դա երբեմն կարող է ծանրաբեռնվածություն լինել երիկամների և սրտամկանի համար: Ջրի քանակն անհրաժեշտ է որոշել մարմնի քաշից ելնելով, բայց պետք է օրական 1,5 լիտրից պակաս չլինի: Կարևոր է նաև ջուրը խմել կում-կում, անշտապ:
Հատկապես օգտակար է առավոտյան, քաղցած ժամանակ մեկ բաժակ ջրի օգտագործումը:
31.08.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ