Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են վատ հոգեկան առողջությանը, ներառյալ դեպրեսիային և անհանգստությանը, ինչպես նաև սրտանոթային, մետաբոլիկ հիվանդությունների և քաշի ավելացմանը:
Բարեբախտաբար, հնարավոր է օգտագործել մեր սննդային ռիթմերը` սահմանափակելու բացասական տրամադրությունը և բարձրացնելու հոգեկան առողջությունը:
Ցիրկադային ժամացույցն ու ուտելու ռիթմը
Ցիրկադային ռիթմի համակարգը պատասխանատու է մեր ներքին գործընթացները օրվա օպտիմալ ժամերին համապատասխանեցնելու համար՝ հիմնվելով շրջակա միջավայրի ազդանշանների վրա, ինչպիսիք են լույսը կամ սնունդը: Հետևաբար մարդիկ բավարարելու համար գիշերվա և ցերեկվա ընթացքում իրենց էներգիայի փոփոխական կարիքները, ստեղծել են ուտելու սովորությունների ռիթմիկ օրինաչափություն, որը հետևում է արևի ժամանակացույցին:
Չնայած ցիրկադային ժամացույցը կառավարում է նյութափոխանակության գործառույթը ցերեկ-գիշերային ցիկլի ընթացքում, մեր ուտելու ռիթմերը նույնպես ազդում են հիմնական ժամացույցի վրա: Մարսողական հյուսվածքներն ունեն իրենց ժամացույցները և ցույց են տալիս կանոնավոր տատանումներ 24-ժամյա ցիկլի ընթացքում: Օրինակ՝ բարակ աղիքներն ու լյարդը տարբերվում են գիշերվա և ցերեկվա ընթացքում՝ մարսողական, ներծծող և նյութափոխանակության կարողությունների տեսանկյունից:
Երբ ուղեղի հիմնական ցիրկադային ժամացույցը համընթաց չէ ուտելու ռիթմերի հետ, այն ազդում է ուղեղի լիարժեք կարողության վրա: Չնայած ուղեղը կազմում է մեր ընդհանուր մարմնի զանգվածի միայն երկու տոկոսը, այն սպառում է մեր էներգիայի մինչև 25 տոկոսը և հատկապես ազդում է կալորիաների ներծծման փոփոխության վրա: Սա նշանակում է, որ սննդի անկանոն ժամերը կարող են ունենալ առողջական բացասական հետևանքներ:
Թեև հիմքում ընկած մեխանիզմները դեռևս անհայտ են, կա սննդի և տրամադրության կարգավորող նյարդային շղթաների փոխկապակցում: Բացի այդ, մարսողական հորմոնները ազդում են նյարդային հաղորդիչ՝ դոֆամինի վրա, որը մեծ դեր է խաղում տրամադրության, էներգիայի և հաճույքի համար:
Դեպրեսիա և երկբևեռ խանգարում ունեցող անհատներն ունեն դոպամինի անկանոն մակարդակ։ Ենթադրվում է, որ սննդի փոփոխված ռիթմը նպաստում է տրամադրության անկման վրա: Օրինակ՝ հերթափոխով աշխատողները, ովքեր հակված են սնվելու անկանոն գրաֆիկով, դրսևորում են դեպրեսիայի և անհանգստության ավելի բարձր մակարդակ` համեմատած մնացած մարդկանց հետ: Չնայած այս ապացույցին, սնվելու ռիթմերի գնահատումը ներկայումս հոգեբուժական մեծ մասում ստանդարտ կլինիկական խնամքի մաս չէ:
Ինչպե՞ս սնվելու ռիթմերը արդյունավետ դարձնել
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակի սահմանափակ հատվածում սնունդ ընդունելը, որը այլև հայտնի է ընդմիջվող ծոմապահություն անվանումով, կարող է տալ խոստումնալից արդյունքներ։ Օրինակ՝ ընտրելով սնվել առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը, ստեղծում է ծոմային 10-ժամյա պատուհան։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մեթոդը օպտիմալացնում է ուղեղի աշխատանքը, էներգիայի նյութափոխանակությունը և նյութափոխանակության հորմոնների առողջ ազդանշանը:
29.06.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ