Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հրապուրվել ալկոհոլով և որոշ ուտեստներով։ Եթե ցանկանում եք տոներին լավ զգալ, պետք է պահպանեք ճիշտ սնվելու մի քանի կանոն։


Սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել երշիկեղենից և տարատեսակ պահածոներից։ Այս մթերքներում շատ բարձր է աղի պարունակությունը, որը դժվարացնում է օրգանիզմից ջրի հեռացումը։


Բժիշկները կազմել են 5 ամենավնասակար տոնական մթերքի ցանկը և նշել են, թե ինչը որի հետ չարժե համատեղել։


Հինգերորդ տեղում մանդարինն է


Առանց մանդարինի Ամանորը տոն չէ։ Բժիշկները ոչինչ չունեն ցիտրուսների դեմ, դրանք համեղ են, օգտակար, ոչ կալորիական։ Սակայն մանդարինը մի առանձնահատկություն ունի. բացասաբար է ազդում ստամոքսի և աղիների լորձաթաղանթի վրա, ուստի մարսողական համակարգի խնդիրների դեպքում մանդարին պետք է ուտել շատ քիչ քանակությամբ։


Անգամ եթե Ձեր ստամոքսն առողջ է, մանդարինը չի կարելի խառնել այլ մթերքների հետ և ուտել ամեն ինչի հետ։ Հիմնական ուտեստներից հետո ստամոքսում հայտնվելով` մանդարինը «սպասում է» մինչև մարսվում է յուղոտ միսը, որի ընթացքում «թափառում է» և ամեն կերպ վատացնում Ձեր վիճակը՝ առաջացնելով որովայնի փքվածություն, տհաճ գղտոց։


Եթե ձմեռային տոները չեք պատկերացնում առանց մանդարինների, ցանկալի է դրանք ուտել խնջույքի ամենասկզբում։


Չորրորդ տեղում յուղոտ միսն է


Ամբողջական խոճկորը կամ խոզի ազդրամիսը հյութալի են, յուղոտ, խռթխռթան, և այդպիսի ուտեստներից ախորժակը գրգռվում է։ Հենց սա էլ գլխավոր վտանգն է. ամեն ստամոքս չի մարսում մեծ քանակությամբ յուղոտ սնունդ։ Հարկ է մտածել յուղոտ միսը հնդկահավի, ճագարի կամ հավի մսով փոխարինելու մասին։ Մսային ուտեստները ցանկալի է մատուցել թարմ բանջարեղենի և ոչ կարտոֆիլի կամ բրնձի հետ։


Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքըԵրրորդ տեղում շամպայնն է


Ավանդաբար տոնը սկսվում է մեկ բաժակ շամպայնով։ Ամեն ինչ լավ կլինի, եթե սահմանափակվենք 1-2 բաժակով, որից հետո կարող է այրոց առաջանալ, հատկապես, եթե շամպայնին հաջորդի չոր գինին։ Սակայն երբեմն հարկ է լինում շարունակել։ Նման դեպքերում 1 բաժակ շամպայնով նոր տարվա գալուստը շնորհավորելուց հետո կարելի է ընտրել թեթև ըմպելիք, օրինակ` կարմիր կիսաքաղցր գինի, որը քիչ կալորիական է։


Երկրորդ տեղում մայոնեզն է


Մայոնեզն անփոխարինելի է տոնական սեղանի աղցանների համար, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս այն փոխարինել այլ թանձրուկներով։ Թերևս մայոնեզն ամենակալորիական մթերքն է Ամանորի սեղանին, որը նաև արագ թթվում է։ Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում հրաժարվել մայոնեզից, ընտրեք ամենաթեթևը և ավելացրեք միայն աղցաններից մեկին։ Մայոնեզային աղցանները պետք է սեղանին դնել փոքր չափաբաժիններով և ուտել խնջույքի սկզբում։


Առաջին տեղում թունդ ալկոհոլը և ալկոհոլային կոկտեյլներն են


Ամանորյա տոներին չարաշահման փուլն անցնելու առումով և թունավորումների քանակով բժիշկները «չեմպիոն» ալկոհոլն են համարում: Տոնական սեղանի շուրջը ամենատարածված սխալը համարվում է ալկոհոլի և գազավորված ըմպելիքների միաժամանակյա օգտագործումը։ Որոշակի վտանգ են ներկայացնում նաև ալկոհոլային կոկտեյլները, որոնք քողարկում են ըմպելիքի համը։ Դրանց չարաշահման հետևանքով արբեցումն արագ է վրա հասնում, իսկ խումարն ավելի ծանր է ընթանում։

 

Գերադասելի է խմել մեկ տեսակի ոգելից խմիչք՝ չափավոր քանակությամբ, առանց խառնելու և այլ ըմպելիքների հետ համակցելու։


https://replyua.net

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ