Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է՝ հատկապես երեխաների համար. նվերներ Ձմեռ պապից, անզուսպ ուրախություն և անհամար քաղցրավենիք: Իսկ որպեսզի քաղցրավենիքի առատությունը չանդրադառնա երեխաների առողջության վրա, ծնողները պետք է ճիշտ կազմեն տոնական ճաշացանկը:


Մանկական ուտեստները պետք է ո՛չ միայն համեղ լինեն, այլև օգտակար: Իսկ որպեսզի դրանք գրավեն երեխայի ուշադրությունը և նա ցանկանա ուտել, պետք է նաև լինեն արտասովոր: Համացանցում կարելի է մանկական տոնական սեղանի համար բազմաթիվ գաղափարներ գտնել: Մենք Ձեզ համար ընտրել ենք բաղադրատոմսեր, որոնցով ուտեստներ պատրաստելը Ձեզնից շատ ժամանակ չի խլի:

 

Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին


Երեխաների Ամանորի ճաշացանկի առանձնահատկությունները


Մանկական սնուցման որոշ կանոններ չի կարելի խախտել անգամ Ամանորի գիշերը։ Որպեսզի տոնական խնջույքը չվնասի երեխային, պետք է հրաժարվել մանկական ուտեստների մեջ որոշ բաղադրիչների օգտագործումից

 

Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին

 

  • Մայոնեզը ճիշտ թանձրուկ չէ մանկական աղցանների համար: Փոխարինեք այն թթվասերով կամ ձիթապտղի յուղով։
  • Եփած, ինչպես նաև ապխտած երշիկը նույնպես հարմար չէ մանկական սննդի համար։ Փոխարենը օգտագործեք հնդկահավի կամ հավի խաշած կրծքամիս:
  • Մինչև 4-5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում թթու կամ մարինացված բանջարեղեն ուտել։ Եթե դրանք կան բաղադրատոմսում, ցանկալի է փոխարինել թարմ բանջարեղենով։
  • Խուսափեք երեխային պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն տալուց:
  • Խուսափեք գազավորված ըմպելիքներից և քաղցր փաթեթավորված հյութերից: Դրանք լիովին կարող եք փոխարինել կոմպոտով կամ հատապտղային օշարակով։
  • Խանութից գնված տարատեսակ քաղցրավենիքը և կոնֆետները, որոնք առատորեն լինում են Ամանորի տոներին, երեխայի համար լավագույն հյուրասիրությունը չեն։ Փոխարենը առաջարկեք նրան տնական աղանդեր, խմորեղեն, մրգեր կամ չրեր:
 
Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերինԻնչպես հայտնի է, երեխաներին գրավում է ոչ այնքան ուտեստների համն ու հոտը, որքան արտաքին տեսքը: Ուստի որքան հետաքրքիր դրանք ձևավորեք, այնքան արագ սնունդը կանհետանա ափսեից: Սիրելի մայրիկի հոգատար ձեռքերով պատրաստված տարատեսակ գազանիկները և Նոր տարվա սիրված կերպարները, համոզված եղեք, աննկատ չեն մնա: Իսկ եթե ուտեստների համար նաև մտածեք ծիծաղելի և հիշվող անվանումներ, ապա դրանք անպայման կշարժեն երեխայի հետաքրքրությունը։  


Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերինՈւտեստներ մանկական տոնական սեղանի համար


Ի տարբերություն մեծահասակների՝ մանկական սեղանի համար ամենևին էլ պարտադիր չէ մեծ քանակությամբ ուտեստներ պատրաստել։ 2-3 նախուտեստը, մեկ տաք ուտեստը և աղանդերը լիովին բավական են։ Սակայն խորհուրդ է տրվում նախատեսել մեծ քանակությամբ հյութեր, խմորեղեն, մրգեր. դրանք երեխաներն արագ «կթռցնեն» խաղերի միջակայքում:


Երեխաների համար ցանկալի է պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք կարելի է ուտել առանց գդալի կամ դանակ-պատառաքաղի՝ պարզապես ձեռքերով:




www.smclinic-spb.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ