Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1

Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1

Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են խորոված կամ եփած վիճակում: Այն ավելացնում են նաև տարբեր կերակրատեսակների մեջ, պատրաստում են ջեմ, մուրաբա, մարմելադներ:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են սերկևիլի պտուղները, սերմերը, տերևները և ծառի կեղևը:


Տերևները հավաքում են հունիս-հուլիս ամիսներին, չորացնում են լավ օդափոխվող տարածքներում: Տերևները փռում են բարակ շերտով և հաճախակի խառնում: Չորացրած տերևները պահում են թղթե պարկերում մինչև 1 տարի: Հասած պտուղները պահում են սառը շինություններում մինչև կես տարի, իսկ չորացրած վիճակում` մինչև 1 տարի: Սերկևիլի սերմերը չորացնում են էլեկտրական չորանոցում, 50C˚-ում: Ծառի կեղևը կտրում են ուշ աշնանը և չորացնում 40-50C˚-ում: Չորացրած կեղևը պահում են մինչև 2 տարի:

 

Սերկևիլ


Կազմը եվ հատկությունները


Սերկևիլը հարուստ է ասկորբինաթթվով, ռեթինոլով, տոկոֆերոլով, երկաթով, մանգանով, նատրիումով, կալիումով, կալցիումով, պեկտինով, օրգանական թթուներով, ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով: Ցուցաբերում է թույլ լուծողական, պատող, խորխաբեր, հանգստացնող, լեղամուղ և միզամուղ ազդեցություն:


ժողովրդական բժշկության մեջ սերկևիլի հիմքի վրա պատրաստված դեղերն օգտագործում են հազի, բրոնխիտի, տրախեիտի, ասթմայի, տուբերկուլոզի, արյունախխման, փխսման, կոլիտի, դիզենտերիայի, փորլուծի և փորկապի, թութքի, սրտանոթային հիվանդությունների, այտուցների, սակավարյունության, իմունիտետի անկման, կանանց հիվանդությունների և արգանդային արյունահոսությունների, աչքերի հիվանդությունների, պարոդոնտոզի և բերանի խոռոչի հիվանդությունների, այրվածքների և վերքերի ռադիոնուկլեիդներով ախտահարման ժամանակ:

 

Սերկևիլ


Բաղադրատոմսեր


Թուրմ` ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի կարգավորման համար
5 գ չորացրած տերևներ և 300 մլ եռման ջուր: Տերևների վրա ավելացնում են եռման ջուրը և թրմում 1 ժամ: Ստացված թուրմը քամում են և խմում յուրաքանչյուր ուտելուց առաջ, 2 ճաշի գդալ: Թուրմը պահում են սառնարանում 3 օր: Խմում են 10 օր:


Թուրմ` աղեցավերի և փորկապության դեմ


1 թ. գ. չորացրած տերևներ և 300 մլ եռման ջուր: Թերմոսում տեղավորում են չորացրած տերևները և ավելացնում եռման ջուր: Թրմում են 40 րոպե: Քամում են և ստացված թուրմը բաժանում 2 մասի: Խմում են օրվա ընթացքում 2 անգամ:

 

Սերկևիլ


Թուրմ` այտուցների դեմ


2 հատ սերկևիլի պտուղ և 2 բաժակ եռման ջուր: Պտուղները կտրատում են կտորների և ավելացնում եռման ջուրը: Թողնում են թրմվի 1-1,5 ժամ: Ստացված թուրմից խմում են 1/2 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ: Սովորաբար, երրորդ օրը զգացվում է թեթևություն:


Թուրմ` արյան ճնշումը կարգավորելու համար


100 գ չորացրած տերևներ և 100 մլ օղի: Օղին ավելացնում են տերևների վրա և թրմում 7 օր` մութ տեղում: Պատրաստի թուրմը խմում են օրը 2 անգամ: Յուրաքանչյուր անգամ խմելուց` 20 կաթիլ թուրմից ավելացնում են 100 մլ ջրին:


Թուրմ` այրվածքների բուժման համար


50 գ չորացրած սերմեր և 1 լ սառը ջուր: Սերմերի վրա ավելացնում են սառը ջուրն և թողնում 3 ժամ:
Ստացված լորձնային հեղուկով կատարում են այրվածքի կոմպրեսներ, օրը 2-3 անգամ: Թուրմը պահում են սառնարանում` մինչև 7 օր:

 

Սերկևիլ


Եփուկ` այտուցների դեմ


2 հատ պտուղ և 600 մլ եռման ջուր: Պտուղները կտրատում են կտորների, ավելացնում են եռման ջուրը և եփում 10 րոպե` հանդարտ կրակի վրա: Ապա թողնում են 30 րոպե հանդարտվի և ստացված եփուկը քամում են: Խմում են յուրաքանչյուր ուտելուց 20 րոպե առաջ, կես բաժակ: Եփուկի վերջին ընդունումը պետք է լինի երեկոյան ժամը 7-ից ոչ ուշ: Եփուկը խմում են 3-4 օր:


Եփուկ` շնչուղիների հիվանդությունների բուժման համար


1 թեյի գդալ չորացրած սերմեր և 200 մլ ջուր: Սերմերը լցնում են ջրի մեջ և եռացնում 3-4 րոպե, ապա հովացնում են և քամում:
Խմում են օրը 3-4 անգամ, 1/2 բաժակ հազի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի և տրախեիտի ժամանակ: Անգինայի դեպքում կատարում են ողողումներ օրը 3-4 անգամ` նախօրոք եփուկի վրա ավելացնելով գոլ ջուր:


Եփուկ` պարոդոնտոզի դեմ


1 թ. գ. մանրացրած կեղև և 300 մլ ջուր: Ջուրը ավելացնում են կեղևի վրա և եփում հանդարտ կրակի վրա` 15 րոպե: Եփուկը հովացնում են և քամում: Ողողում են բերանի խոռոչը` օրը 3-4 անգամ:

 

Սերկևիլ


Օշարակ` սակավարյունության դեմ


1 կգ սերկևիլի թարմ պտուղներ և 1 լ ջուր: Պտուղները լվանում են, կտրատում և եփում` 15 րոպե, փափկելու համար: Ապա ճզմում են մաղի վրա և եփում` մինչև պնդանալը: Ուտում են պատրաստի օշարակն` օրը 2-3 անգամ, սնվելու միջակայքերում:


Միջոց` ճարպոտ մազերի համար


30 գ սերմեր և 1 բաժակ ջուր: Ջուրն ավելացնում են սերմերի վրա և թողնում 1 ժամ, ապա հանդարտ կրակի վրա հասցնում են եռման ջերմաստիճանի ու քամում: Ստացված եփուկը տաք վիճակում քսում են մազերին: Թողնում են եփուկը մազերի վրա չորանա և լվանում են տաք ջրով: Եփուկը մազերի համար օգտագործում են մեկ շաբաթ: Պատրաստի եփուկը պահում են սառնարանում:

 

Եփուկը վերացնում է նաև թեփը, դանդաղեցնում մազերի վաղ սպիտակելը:

 

Սերկևիլ


Այլ կիրառություններ


Արգանդային արյունահոսությունների ժամանակ օրը 2-3 անգամ խմում են սև թեյ` սերկևիլի կտորներով:
Առատ դաշտանի դեպքում օգտագործում են 1/2 թ. գ. չորացրած սերմեր օրը 3-4 անգամ, ուտելու միջակայքերում:
Սերկևիլի թարմ հյութն օգտագործում են լնդերի բորբոքման և թութքի դեպքում:


Տերևների եփուկով բուժում են մաշկի ախտահարումները, բացի բաց վերքերից:


Սերկևիլը մաշկի վրա ունի թարմացնող, հակաբորբոքային, երիտասարդացնող, սնուցող և փափկացնող ազդեցություն: Դրա համար վերցնում են 2 սերկևիլ, 20%-ոց սպիրտ կամ օղի և վարդաջուր: Սերկևիլի կտրատած պտուղները թրմում են 14 օր, ապա քամում են, ավելացնում 1:1 վարդաջուր: Ստացված լոսյոնն օգտագործում են օրը 2 անգամ: Սերկևիլի հյութն օգտագործում են նաև մաշկային պիգմենտները վերացնելու նպատակով:

 

Սերկևիլ


Հակացուցումները


Սերկևիլը հակացուցված է հղի կանանց և կերակրող մայրերին, պլևրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, անհատական անընդունելիության դեպքում: Սերկևիլի չափազանց շատ օգտագործումն առաջացնում է փորկապություն: Սերկևիլի թարմ սերմերը ստամոքսում անջատում են կապտաթթու, այդ պատճառով արգելվում է թարմ վիճակում օգտագործել: Արգելվում է օգտագործել օրական 100 մլ-ից ավելի թարմ հյութ` ստամոքսա-աղիքային համակարգի խանգարումներից խուսափելու նպատակով:


Եկատերինա Դոնեցկայա


«Դեղաբույսերը` կենցաղում, բժշկության մեջ, կոսմետիկայում»

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ