Սնունդը և առողջությունը
Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Հղիությունը բաժանվում է երեք եռամսյակի: Յուրաքանչյուր եռամսյակին բնորոշ և կարևոր են որոշակի մթերքներ, որոնք անհրաժեշտ են հղիին:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի առաջին եռամսյակում:
Առաջին եռամսյակում հարկ է պահպանել սովորական սննդակարգը: Այն պետք է լինի հավասարակշռված և լիարժեք, բավարարի սպիտակուցների, ածխաջրատների, ճարպերի քանակը, հարուստ լինի վիտամիններով, հատկապես` ֆոլաթթվով, որի պակասը վաղ ժամկետներում ազդում է երեխայի նյարդային խողովակի զարգացման վրա:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երկրորդ եռամսյակում:
Երկրորդ եռամսյակում ավելի կարևոր է սպիտակուցների քանակի կարգավորումը և ավելացումը, որովհետև այս շրջանում երեխայի բուռն զարգացում է ընթանում:
Հայտնի է, որ այս շրջանում հղի կանանց մոտ կալորիաների ծախսն ավելանում է 300-500-ով, օրվա ռացիոնում մոտավորապես 96 գրամով սպիտակուցների օգտագործման պահանջն է ավելանում: Եվ, բնականաբար, հղի կինը պետք է նորմալ սնվի սպիտակուցներով հարուստ սննդամթերքով: Սպիտակուցներով հարուստ են հատկապես մսամթերքը և լոբազգիները Սակայն լոբազգիների օգտագործումն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև աղիներում կարող են գազեր առաջանալ և ճնշել արգանդը: Ուստի ցանկալի է մսամթերքի օգտագործումը, ընդ որում` ցանկացած տեսակի:
Կաթնամթերքի և ձվի ներառումը ռացիոնում նույնպես շատ կարևոր է, բայց ոչ այնքան որպես սպիտակուցի աղբյուր, որքան` կալցիումի, քանի որ երկրորդ եռամսյակում` հատկապես մինչև 20 շաբաթականն է սկսվում ոսկրացման, ոսկրերի զարգացման գործընթացը, և երեխան մորից տանում է իրեն անհրաժեշտ կալցիումը: Սննդում կալցիումի պակասի արդյունքում հղիների մոտ կարող է տուժել ոսկրային համակարգը, նկատվում է մազաթափություն, եղունգների հետ կապված խնդիրներ: Հատկապես անհրաժեշտ է սննդակրգում կաթնաշոռի ներառումը:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երրորդ եռամսյակում:
Երրորդ եռամսյակում առանձնակի սննդակարգ չի պահանջվում, ընդամենը նա պետք է նորմալ սնվի: Եվ, քանի որ այդ եռամսյակում հղիները հիմնականում քաշ են ավելացնում, ինչն անգամ կարող է բերել ճարպակալման, բնականաբար, հարկ է բժշկի հետ կարգավորել օրվա սննդակարգը՝ ճարպակալումը և ավելորդ քաշը կանխելու համար:
Կա՞ն սննդակարգի ընդհանուր կանոններ:
Հղին ամբողջ հղիության ժամանակ պետք է հաճախակի սնվի՝ օրը 4-5 անգամ և քիչ քանակներով` ապահովելու սննդի նորմալ յուրացումը:
Երեկոյան ժամերին հարկ է զգուշանալ շատ սնվելուց, ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, որպեսզի մարսողական խնդիրներ չառաջանան:
Ցանկալի է սննդակարգում ներառել բանջարեղեն, մրգեր` հաշվի առնելով սեզոնային մթերքները: Ցանկալի է խուսափել ցիտրուսային մրգերից, որովհետև շատ հղիների մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ:
Եթե հղիի մոտ առկա է արտասովոր սննդային հակումներ, ինչպե՞ս վերաբերվել:
Հղիի արտառոց հակումները՝ կավիճ, հող ուտելը, կալցիումի պակասի հետ են կապված: Բայց եթե սննդակարգը ճիշտ է կարգավորվում, օգտագործում կաթնաշոռ և կալցիում պարունակող մթերքներ, օրինակ, քունջութ, խնդիրներ չեն առաջանա: 13-20 շաբաթականում օրական 0.5-1 տուփ կաթնաշոռի օգտագործումն արդեն բավարար է, և կալցիումի դեղորայքով ընդունման կարիք չի լինի:
Ի՞նչ սննդային սահմանափակումներ կան:
Հղիության ընթացքում ցանկալի չէ ալկոհոլի օգտագործումը: Հարկ է սահմանափակել աղի, թթու, կծու սննդի օգտագործումը, որովհետև այն հեղուկը պահում է օրգանիզմում, և կարող են այտուցներ զարգանալ:
Ցանկալի չէ տապակած սննդի օգտագործումը, ավելի լավ է` խաշած: Պետք է բացառել քիմիական հավելումներով մթերքները:
Ինչպե՞ս եք վերաբերվում սուրճի, թեյի օգտագործելուն:
Սուրճ և թեյ կարելի է օգտագործել քիչ քանակությամբ, եթե հղիությունը նորմալ է ընթանում և չկա ախտաբանություն: Պրեէկլամպսիայի, զարկերակային գերճնշման առկայության դեպքերում սուրճը և թեյը պետք է սահմանափակել, քանի որ կարող են նպաստել ճնշման բարձրացմանը:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սխալ սնունդը:
Ոչ ճիշտ սնունդը հղիության փոքր ժամկետներում կարող է արատների զարգացման պատճառ լինել: Շատ հայտնի բժշկական փաստ է, որ եթե կանանց մոտ ֆոլաթթվի անբավարարության դեպքում երեխաները կարող են ծնվել արատներով, նյարդային համակարգի խնդիրներով:
Հղիության ավելի մեծ ժամկետներում սխալ սնունդը խնդիրներ կարող է առաջացնել ոչ թե երեխայի, այլ հղիի մոտ՝ մազաթափություն, ոսկրերի փխրունություն, ատամների խնդիրներ և այլն:
Երեխայի փոքր քաշը, սովորաբար, հղիի սննդի հետ կապված չէ, որովհետև, այսպես թե այնպես, երեխան իրեն անհրաժեշտ վիտամինները, նյութերը վերցնում է մորից:
Ինչպե՞ս կանխարգելել:
Հղիության փաստը հաստատվելուց հետո, մինչև 13 շաբաթականը, կանանց պարտադիր նշանակվում է ֆոլաթթու, որպեսզի նյարդային խողովակի զարգացման հետ կապված լուրջ բարդություններ չառաջանան: Ֆոլաթթուն նշանակվում է անգամ մինչև հղիությունը՝ 3 ամիս առաջ: Այլ վիտամինների պակասի դեպքում հարկ է այն կարգավորել սննդի օգնությամբ կամ պատրաստուկների նշանակմամբ:


Կարդացեք նաև

Հաճախ որևէ խնդրի ուսումնասիրությունը տարբեր գիտնականների կողմից` տարբեր, անգամ միմյանց հակասող արդյունքների է հանգեցնում: Սուրճը և հղիությունը այդպիսի օրինակներից է...



Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...



Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...



Մանդարինի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Այն համեղ է, օգտագործվում է կոսմետիկ նպատակներով, օգնում է վերքերի ապաքինմանը: Steptohealth.ru-ն ներկայացրել է ցիտրուսային մրգի օգտագործման եղանակները...



Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...



Թթվահիմնային հավասարակշռությունն օրվա մեջ փոփոխվում է` կախված սննդից, ֆիզիկական ակտիվությունից (հիմնականում արյունը թթվայնանում է), իսկ հանգստի ու քնի ժամանակ օրգանիզմի ներքին միջավայրը հիմնայնանում է...



Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...



Ժամանակակից կյանքի պայմաններում շատ մարդիկ ուղղակի ժամանակ չունեն մանրուքների մասին մտածելու: Օրինակ, յուղը, որով հարկավոր է տապակել մթերքները, շատերի համար մանրուք է, ինչի փոխարեն շատ ավելի կարևոր բաների...



Մեղրի հրաշալի հատկությունների մասին խոսել ու խոսում են: Մեղրը հնագույն ժամանակներից տարբեր նպատակներով օգտագործել ու մինչ օրս էլ շարունակում ենք օգտագործել և չենք դադարում զարմանալ, թե մեղուների աշխատանքի արգասիքը բացահայտված...



Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...



Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու...



Տղամարդիկ կանանցից քիչ են ապրում, քանի որ իրենց առողջությանը քիչ ուշադրություն են դարձնում, այդ թվում նաև` ճիշտ սնուցմանը։ Մթերքների ընտրությունը կարող է ազդել ո՛չ միայն տղամարդու ընդհանուր...



Ամերիկացի բժիշկները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են երիկամային քարերի առաջացմանը: Նրանց կարծիքով, հայտնում է "INNOV"-ը, ամենավտանգավոր ըմպելիքը համարվում է սուրճը: Այն ակտիվացնում է...



Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ