Սնունդը և առողջությունը
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո, որն ըստ արժանվույն գնահատվել էր Ձեր համային ռեցեպտորների կողմից, անսպասելիորեն այրոցի տհաճ զգացողություն է առաջանում: Այն կարող է ժամերով Ձեզանից «վրեժ» լուծել վնասակար սովորությունների և գաստրոնոմիկ կրքերի համար: Նրա գլխավոր համախոհը կերակրափողային թույլ սեղմանն է: Տեղին կլինի հարցնել, թե ինչո՞ւ է այն թուլանում: Դա հատկապես առաջանում է կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահման, շատակերության, ծխելու, ասպիրինի և զարկերակային ճնշումն իջեցնող դեղորայքի հաճախակի ընդունման հետևանքով:
Որտեղի՞ց են առաջանում այրոցին բնորոշ ախտանիշները
Սննդի ընդունման ժամանակ գործարկվում են բարդ մեխանիզմներ, որոնք բերում են ստամոքսի հյութազատման ավելացման: Ավելցուկային սննդի կամ սեղմանի թուլության ժամանակ ստամոքսահյութն անցնում է կերակրափող: Կերակրափողի լորձաթաղանթը պաշտպանված չէ ստամոքսահյութի թթվայնությունից, և, արդյունքում, ունենում եք տհաճ ախտանիշներ:
Այրոցի ախտանիշները.
- սրտագդալի տակ այրոցի առաջացում, որն սկսվում է ուտելուց հետո և տևում է մի քանի րոպեից` մի քանի ժամ,
- կոկորդում այրոցի առաջացում,
- թթու, դառը կամ աղի համ,
- կլման դժվարացում,
- կոկորդում սննդի «կպման» զգացողություն:
Այս բոլոր ախտանիշները ո՛չ միայն խանգարում են ապրել, աշխատել և հանգստանալ, այլ նաև կարող են աղեստամոքսային լուրջ խնդրի ախտանիշ լինել: Եթե այրոցն էպիզոդային բնույթ չի կրում, պետք է դիմել բժշկի՝ պատճառի հայտնաբերման և ճիշտ բուժման համար:
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը (այրոցը) բուժվում է: Պետք է հետևել սննդի ընդունման կանոններին և սննդակարգին: Ընթրիքից մինչև քնի ժամանակահատվածը պետք է լինի առնվազն 2 ժամ: Չափաբաժինը պետք է լինի ավելի քիչ, քան սովորականը, քանի որ հարկ է ավելի հաճախ սնվել:
Արգելված ըմպելիքներ և մթերքներ
Ճիշտ սնուցումը և ամենօրյա սննդակարգից որոշակի մթերքների բացառումը թույլ կտա արագ ազատվել այրոցի տհաճ ախտանիշներից.
- կոֆեին պարունակող ըմպելիքներ,
- գազավորված ըմպելիքներ,
- մրգային հյութեր,
- սպիրտային խմիչքներ,
- լոլիկ և նրանից պատրաստված մթերքներ,
- սպիտակ կաղամբ, բողկ, սոխ,
- շոկոլադ,
- արևածաղիկ, ընկուզեղեն,
- մակարոնեղեն,
- սև հաց,
- տորթեր, հրուշակեղեն,
- թթու մրգեր:
Հաճախակի այրոցներով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում շատ խմել, կրճատել կամ լիովին հրաժարվել տապակած, սուր և ճարպոտ սննդից, սնունդը հարստացնել բուսական սպիտակուցներով, օրինակ, լոբեղենով, որոնք կարող են փոխարինել կենդանական սպիտակուցներին: Սնունդը պետք է ընդունել ոչ մեծ չափաբաժիններով՝ օրը 4-5 անգամ:
Բուժական ճաշացանկ
Նախաճաշ. ոչ յուղոտ պանիր, թռչնի խաշած միս, վարսակի (հնդկաձավարի) շիլա, կանաչ թեյ:
Երկրորդ նախաճաշ. ոչ յուղոտ յոգուրտ, ոչ թթու մրգեր:
Ճաշ. դդմի շիլա (ցորենի, բրնձի), գոլորշու վրա պատրաստված կոտլետներ (կոլոլակներ, անյուղ միս), կոմպոտ:
Միջանկյալ. կարծր պանիր, ծիրանաչիր, չամիչ, բանան, արմավ:
Ընթրիք. շոգեխաշած բանջարեղեն (ռագու), խաշած անյուղ ձուկ, ոչ թունդ թեյ:
Օգտակար խորհուրդներ
- Մի չարաշահեք թունդ թեյն ու սուրճը, հրաժարվեք գազավորված ըմպելիքներից, շատ տաք կամ շատ սառը սննդից:
- Նեղ հագուստ մի կրեք և գոտին մի ձգեք (որովայնի սեղմումը կարող է նպաստել ստամոքսից կերակրափող սննդի «վերադարձին»):
- Սնունդ ընդունելուց անմիջապես հետո հորիզոնական դիրք մի ընդունեք:
- Բարձր բարձով քնեք:
Այրոցի ժամանակ սնուցման սխեմայի և սննդակարգի մասին ավելի լիարժեք տեղեկատվություն դուք կարող եք ստանալ՝ դիմելով սննդաբանին կամ գաստրոէնտերոլոգին:
29.01.2019 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught Exception: The count of parameters are not equal to table columns count. in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1117 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(351): TableManager->checkInsert() #1 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3681): Flud->addFludIp() #3 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #4 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1117















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ