Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին ծնողներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ են ուտում երեխաները, այն դեպքում, երբ սեղանն այդ օրերին առատ է դժվարամարս և անառողջ, վնասակար մթերքով՝ երշիկներ, գունանյութերով գեղեցկացրած քաղցրավենիք, գազավորված ըմպելիք, որոնց մեջ շատ են վնասակար սննդային հավելումները և նյութերը: Ծնողները հաճախ չեն արգելում իրենց երեխաներին նման սնունդ օգտագործել` հատկապես այդ օրերին, որն էլ կարող է բերել հիվանդագին վիճակների:

Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ սննդի չարաշահման արդյունքում:

Տոնական օրերին ոչ ճիշտ սնվելու արդյունքում կարող են հիվանդանալ մարսողության հետ կապված սուր խանգարումներով՝ սուր գաստրիտ, գաստրոէնտերիտ և այլն:

Վերոնշյալ խնդիրների դեպքում հիմնական գանգատները որովայնացավ , փսխումներ, սրտխառնոց, անկայուն կղանք։ Ջերմության բարձրացումը, սովորաբար, բակտերիալ և/կամ վիրուսային վարակներին է բնորոշ, և ընդհանրական չէ սննդային խանգարումների հետ: Եթե կա ջերմություն, փսխում, լուծ, հարկ է մտածել աղիքային վարակի մասին:

Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումը կարող է բարդանալ և շարունակվել,հիմնականում այն դեպքերում, երբ երեխայի մոտ արդեն առկա են խնդիրներ, օրինակ, գաստրիտ, դուոդենիտ, ռեֆլյուքսային հիվանդություն, խոցային հիվանդություն և այլն: Նման դեպքերում տոնական օրերին հիվանդությունների սրացման հավանականությունը մեծ է, եթե չարաշահվում են ճարպոտ սնունդը, քաղցրավենիքը, աղցաններն ու գազավորված ըմպելիքը, ինչը կտրականապես արգելվում է:

Ո՞ր սննդամթերքներն են առավել վտանգավոր երեխաների համար:

Սննդատեսակներից վտանգավոր են հատկապես կաթնամթեքով, ձվով պատրաստված աղցանները, մսով կերակրատեսակները, որոնք կարող են երկար մնալ տոնական սեղաններին: Սովորաբար, թթվասերով պատրաստված աղցանները պետք է մատուցել հենց ուտելու ժամանակ, կամ պահվել սառնարանում:
Սառնարանում սնունդը 3 օրից ավելի պահել ցանկալի չէ, և նաև այն պատճառով, որ վիտամինները և այլ օգտակար նյութերը քայքայվում են:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում մարսողական խանգարումները:

Ախտանշաններն են՝ ցավ որովայնում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, անկայուն կղանք:

Եթե երեխան ունի որովայնի ցավ, բոլոր դեպքերում ճիշտ է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: Որքան երեխան փոքր է, այնքան վիճակը վտանգավոր է: Եթե երեխան փսխում ունի, պետք է աշխատել չկերակրել նրան, հնարավորինս անցնել թեթև սննդի, շատ հեղուկներ տալ՝ հիմնականում` ջուր, և որքան հնարավոր է՝հաճախ բայց քիչ չափաբաժիններով:

Եթե երեխան սկսում է անզուսպ փսխել յուրաքանչյուր կերակրումից կան հեղուկ ընդունելուց հետո , միանշանակ, ցուցված է հոսպիտալացումը` խուսափելու ջրազրկումից և  հետագա բարդություններից: Բոլոր դեպքերում, բուժումը պետք է սկսել` պահպանելով խիստ սննդակարգ (թեթև, դյուրամարս սնունդ և առատ հեղուկներ): Ոչ մի դեպքում չի կարելի լուծը կանգնեցնել դեղորայքով:

Վիրուսային և բակտերիալ վարակների ժամանակ լուծը կանգնեցնելու արդյունքում տոքսինները ներծծվում են արյան մեջ, այսինքն, լուծն օգնում է ազատվել թունավոր արգասիքներից:

Ի՞նչ այլ բարդություններով է հղի տոնական սեղանը:

Տոնական օրերի բարդություններից է նաև շատ սնունդ ընդունելու հետևանքով քաշի ավելացումը` կարճ ժամանակահատվածում: Երեխաների մոտ ավելորդ քաշը հղի է գրեթե նույն բարդություններով, ինչ մեծահասակների մոտ. սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, լյարդի ճարպակալում, ողնաշարի ծանրաբեռնվածություն և այլն: Հարկ է խուսափել նստակյաց կյանք վարելուց, լյարդի ճարպակալումն առավել մեծ բարդություններ կարող է առաջացնել հետագայում մեծահասակ տարիքում:

Երեխաների մոտ կարո՞ղ են լինել ալկոհոլային թունավորման խնդիրներ:

Ծնողները երբեմն մտածում են, որ եթե երեխան արդեն 15-16 տարեկան է, ապա տոնի առիթով կարելի է նրան չարգելել ալկոհոլային խմիչք օգտագործել: Բայց դա պատճառ է դառնում շատ լուրջ խնդիրների: Կարող է զարգանալ ալկոհոլային թունավորում, օրգանիզմի ինտոքսիկացիա, ընդհանուր վիճակի կտրուկ վատացում, մարսողական համակարգի հիվանդություններ։

Եթե արդեն մարսողական խնդիրներ են առաջացել, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել:

Եթե խանգարումը թեթև է, պետք է կերակրել թեթև սննդով՝ շիլաներ, անգույն սուպեր, շատ հեղուկներ տալ, որպեսզի ստամոքսի լորձաթաղանթը հանգստանա և ինքնուրույն վերականգնվի:

Կարելի է թեթև, բուսական, ոչ քաղցր թեյեր տալ (ուրց, նանա), բայց ոչ` թուրմեր: Քաղցրը հաճախացնում է փսխումները և լուծը:

Ինչպե՞ս պետք է սնվի երեխան, որպեսզի խուսափի նման վիճակներից

Երեխան պետք է սնվի կարգավորված և չշեղվի ռեժիմից, քիչ չափաբաժիններով հաճախակի կերակրումներով,խուսափելով երեկոյան սննդի ընդունումից։ Օրվա ընթացքում պետք չէ խառնել տարբեր սննդատեսակներ: Ճիշտ է, տոն օրերին դա բարդ խնդիր է, բայց ցանկալի է հնարավորինս հետևել ճիշտ սնուցմանը, այդ օրերին երեխային կերակրել ամենօրյա կերակրացանկով, որից հետո  նա արդեն ավելի քիչ կօգտվի տոնական սեղանից:

Սիրանուշ Փաշինյան,
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Մանկական գաստրոէնտերոլոգ,
գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փորձագետները հայտնել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են ծերացմանը. armeniamedicalcenter.am
Փորձագետները հայտնել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են ծերացմանը. armeniamedicalcenter.am

Մասնագետները թվարկել են այն մթերքները, որոնք նպաստում են վաղաժամ ծերացմանը: Դրանց թվում են շաքարավազը, ալկոհոլը, եգիպտացորենային անուշեղենը, ինչպես նաև` մշակված միսը: Այդ մասին գրում է Medikforum-ը...

Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը. armeniamedicalcenter.am
Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը. armeniamedicalcenter.am

Չափազանց մշակման ենթարկված մթերքները նպաստում են վաղաժամ մահվանը, պարզել է Ֆրանսիայի գիտնականների խումբը:

Այդ մթերքներից են` քաղցրավենիքը, հացաբուլկեղենը, պաղպաղակը, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը...

Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...

Ուռուցքաբանություն Սննդակարգեր
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Օգտակար խորհուրդներ
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...

Ուռուցքաբանություն Սննդակարգեր
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ

Թարմ կանաչին պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: Սակայն շատ հաճախ, գնելով որոշ չափաքանակով կանաչի օգտագործելով այն տարբեր ճաշատեսակների ու աղցանների մեջ մի խնդիր է առաջանում...

Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...

Սննդակարգեր
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Մաշկաբանություն Սննդակարգեր
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...

Սննդակարգեր
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ...

ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ

Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ