Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Թթու և հիմնային մթերքներ

Թթու և հիմնային մթերքներ

Թթվահիմնային հավասարակշռությունն օրվա մեջ փոփոխվում է` կախված սննդից, ֆիզիկական ակտիվությունից (հիմնականում արյունը թթվայնանում է), իսկ հանգստի ու քնի ժամանակ օրգանիզմի ներքին միջավայրը հիմնայնանում է:

Մարդու արյունը հիմնային բնույթ ունի, իսկ բջիջները թթվային ռեակցիա են ունենում: Արյան հիմնայնությունը պահպանելու համար օրգանիզմը 80% հիմնային ու 20% թթվային մթերքների կարիք ունի: Բջիջների ու արյան այդ տարբերության շնորհիվ է, որ արյունը սննդարար նյութեր է փոխանցում բջիջներին, իսկ բջիջները նյութափոխանակության արգասիքներըն արյուն են մղում:

Եթե արյունը թթվային դառնա, այդ փոխանակությունը չի կատարվի, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակ անց բջիջները կմահանան: Ինչը նշանակում է, որ սնունդը պետք է գերազանցապես հիմնային ռեակցիա ունենա: Դրա լավագույն օրինակը բանջարեղի թարմ մզվածքը և մրգահյութերն են ու դրանց խառնուրդները:

Գիտնականների համոզմամբ` օրգանիզմում թթվային միջավայրը քրոնիկ հոգնածության, ուժերի անկման է հանգեցնում ու հիվանդությունների նկատմամբ անպաշտպան դարձնում: 1931 թ. բժիշկ Օտտո Վարբուրգն ապացուցեց, որ քաղցկեղը միայն թթվային միջավայրի պարագայում է զարգանում ու անպայման վերանում հիմնայնացման դեպքում: Գիտնականն այդ ուսումնասիրության համար ստացավ Նոբելյան մրցանակ: Նրա բացահայտումը գիտական հիմք է տալիս քաղցկեղը հումակերությամբ բուժելու համար:

Մի դիտարկում. առավոտյան օրգանիզմում ներքին միջավայրն ավելի մոտ է հիմնայինի, իսկ երեկոյան ավելի թթվային է դառնում:

Որոշ մթերքներ, մարսողական ամբողջ շրջափուլով անցնելով ու նյութափոխանակության ենթարկվելով, թողնում են հիմնային մնացորդներ, իսկ մյուսները՝ թթվային:

Սովորաբար, թթուները, որոնք սինթեզվում են նյութափոխանակության արդյունքում (օրինակ՝ միզաթթուն, կաթնաթթուն և այլն) քիմիական փոխազդեցության մեջ են մտնում արյան հիմքի, ավիշի ու լեղու հետ ու վերջնարդյունքում չեզոքանում են: Բայց եթե հետո սննդի մեջ գերակշռում են թթվային մթերքները, ապա օրգանիզմը բոլոր թթուների հարցն ի վիճակի չի լինում լուծելու, և այդժամ այնպիսի ախտանշաններ են առաջանում, ինչպիսիք են գլխացավը, հոգնածությունը, ախորժակի կորուստը (անորեքսիա), նյարդային լարվածությունը, հարբուխը ևն: Կողմնակի այլ երևույթներ նույնպես լինում են, որոնք անմիջականորեն արյան թթվայնության մակարդակի բարձրացման հետ են կապված: Օրգանիզմը նատրիում է կիրառում որպես թափարգել` ներքին միջավայրը` հոմեոստազը պահպանելու և рН մակարդակը կանոնավորելու համար: Սակայն դրա հետևանքը լինում է այն, որ սպառվում են նատրիումի պաշարները: Ու երբ նատրիումն այլևս չի կարողանում կուտակված թթուն բուֆերացնել, իսկ օրգանիզմն էլ սննդի հետ բավարար քանակությամբ նատրիում չի ստանում, սկսում է օգտագործել ոսկրերի, ատամների կալցիումը: Դրանից ոսկրերը ծակոտկեն են դառնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ոսկրերի թուլացման ու փխրունացման: Մասնագիտական լեզվով այդ երևույթը կոչվում է օսթեոպորոզ:

Քրոնիկ բարձր թթվայնությունը նորմալ վիճակ չի համարվում, հետևաբար, օրգանիզմի վաղաժամ ծերացում է սկսվում: Օրգանիզմում բոլոր թունավոր նյութերը թթվային վիճակում են գտնվում, դրանց կուտակումը խոչընդոտելու և հակազդելու համար պետք է հիմնային մթերքներ գործածել:

Ո՞ր մթերքներն են թթվային կամ հիմնային համարվում:

Նախ, սա ոչ մի կապ չունի մեր պատկերացմամբ թթու մթերքի հետ: Այն մթերքները, որոնք կալցիում, մագնեզիում, նատրիում, երկաթ, պղինձ, մանգանաթթու ու կալիում են պարունակում, հիմնային ազդեցություն են ստեղծում, իսկ ծծումբը, ֆոսֆորը, քլորը, յոդը, ածխաթթու գազը, կաթնա- և միզաթթուն ստեղծում են թթվային ազդեցություն:

Թթու մթերքներն են.

  1. Կենդանական ծագման բոլոր մթերքները` միսը, ձուն, ձուկը, թռչնամիսը և այլն,
  2. կաթնամթերքը, ստերիլիզացված ու պաստերիզացված կաթը, պանիրը, կաթնաշոռն ու կարագը,
  3. չոր ոլոռն ու լոբազգիները,
  4. հացաբուլկեղենը, ցորենը, եգիպտացորենը, բրինձն ու լոբազգիները,
  5. բոլոր սերմերն ու ընկույզները (չորի մասին է խոսքը), գետնանուշը, հունական ընկույզը, քնջութը, արևածաղիկը, դդմի սերմերը,
  6. բոլոր պատրաստի մթերքներն ու կիսապատրաստվածները, սպիտակ հացը, ողորկ բրինձը, սպիտակ շաքարը,
  7. թեյը, սուրճը, ալկոհոլը, ծխախոտը, ոչ ալկոհոլային խմիչքները,
  8. բոլոր ճարպերն ու յուղերը,
  9. բոլոր տապակած մթերքներն ու քաղցրավենիքը,
  10. սպիտակ շաքար պարունակող կոնֆետը:


Հիմնային են.

  1. բոլոր թարմ մրգերը, այդ թվում` ցիտրուսայինները,
  2. բոլոր թարմ բանջարեղենն ու արմատապտուղները՝ բացի ոլոռից ու լոբեղենից,
  3. ծլեցրած հացազգիները:


Մասամբ հիմնային են.

  1. թարմ հում կաթն ու կաթնաշոռը,
  2. թրջած կամ ոչ չոր ընկույզն ու սերմերը,
  3. թարմ ընկույզը, կոկոսը, նուշը,
  4. կանաչ, թարմ լոբազգիները, ոլոռը, կորեկը:


Օգտակար նշումներ

1.  Չմաղած ցորենի ալյուրը, ինչպես նաև չփայլեցված բրինձն ու մյուս հացահատիկները բնական վիճակում չափավոր թթվագոյացնող են, սակայն մշակումից կամ մաքրումից հետո դրանք ավելի թթվային են դառնում:

2.  Գրեթե բոլոր հացահատիկները, լոբազգիներն ու մսատեսակները թթվային են, այն դեպքում, երբ բոլոր մրգերն ու բանջարեղենը հիմնային են համարվում:

3.  Բոլոր ցիտրուսազգիները (կիտրոն, նարինջ), որոնք կարծես թե թթու են, վերջնարդյունքում օրգանիզմի վրա հիմնային ազդեցություն են ունենում:

4.  Դժվարամարս լոբազգիները թթվային մթերքների դասից են, սակայն ծլեցնելու պարագայում նվազ թթվային ու ավելի շատ հիմնային մթերքի են վերածվում:

5.  Կաթի հարցում նույնպես տարակույսներ լինել չեն կարող. թարմ կաթը հիմնային մթերք է, մինչդեռ տաքացրածն ու եռացրածը` թթվային: Կաթից պատրաստված մթերքները` կարագը, պանիրն ու կաթնաշոռը, իրենց բնույթով թթվային են:

Յոգերը վաղուց են սնունդը թթվայինի կամ հիմնայինի տարբերակել: Իսկ Եվրոպայում այդ հարցին անդրադարձել է գերմանացի գիտնական Ռ. Բերգը 100 տարի առաջ: Նա ապացուցել է, որ օրգանիզմի համար լավագույնը ներքին միջավայրի հիմնայնությունն է, որը հնարավոր է պահպանել համապատասխան մթերքների օգնությամբ:

Յոգերը խորհուրդ են տալիս օրական մեկ բաժին թթվային մթերքի հետ օգտագործել 2 բաժին հիմնային սնունդ: Բանն այն է, որ հիմնային ներքին միջավայրը առողջին է հատուկ ու ապահովում է արդյունավետ կենսագործունեություն, նվազեցնում է սպիտակուցների պահանջարկը, ուժ ու երկարակեցություն ապահովում: Մինչդեռ, օրգանիզմի ներքին միջավայրի տևական թթվայնությունը հանգեցնում է հիվանդությունների առաջացման ու վաղաժամ ծերացման:

Ասվածից հետևություն անել, որ կարելի է ու պետք է միայն հիմնային սննդի անցնել, սխալ է: Ամեն ինչ ներդաշնակության ու չափավորության մեջ է օգտակար:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում
Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում

Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...

Սալուտեմ 2.2021
Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2
Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2

Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...

Սալուտեմ 2.2021
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1

Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...

Սալուտեմ 1.2021
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am

Սպանախ
Սպանախը նպաստում է տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է...

Առողջ տղամարդ
13 մթերք առողջ ստամոքսի համար.
13 մթերք առողջ ստամոքսի համար.

Ստամոքսը զգայուն օրգան է ու համապատասխան մոտեցում է պահանջում: Ուտելուց հետո ստամոքսում ծանրության զգացումն արդեն իսկ մարսողության խնդրի արտահայտություն է: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունները...

Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work). urolog.am
Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work). urolog.am

Առողջ սնունդը չի վերաբերում միայն նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին: Մարդիկ հաճախ նախընտրում են օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել թեթև ուտելիքով կամ խորտիկներով: Իսկ այդպիսի նախուտեստները կարող են օգնել...

Մթերքների պահպանման ժամկետները.
Մթերքների պահպանման ժամկետները.

Ստորև ներկայացվում է տարբեր մթերքների պահպանման ժամկետները...

Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից
Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am

Սիրտը կարող է ոչ միայն սիրել, այլ նաև՝ տառապել: Փորձենք պարզել, թե ինչպիսի ըմպելիքներ են օգտակար կամ վնասակար սրտի համար...

Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից
Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու համար ամենաարդյունավետ ձևը յուրաքանչյուր օր հստակ մրգեր և բանջարեղեն օգտագործելն է: Հարվարդի համալսարանի գիտնականների համոզմամբ՝ դրանք առնվազն օգնում են չգիրանալ` անգամ կալորիաների քանակի...

Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ
Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ

Դեռ մեկ հարյուրամյակ առաջ մարդիկ ստիպված էին ուտել միայն սեզոնային մրգեր ու բանջարեղեններ, բայց այն պահից, ինչ հայտվեցին սառնարաններն ու սառցախցիկները, սննդակարգը կարելի է բազմազան դարձնել մշտապես...

Կարմիր սոխի օգտակար հատկությունները
Կարմիր սոխի օգտակար հատկությունները

Սոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, միշտ հում վիճակում ուտելն է: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունները...

Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am
Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am

Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիններով և կարևոր հանքային նյութերով։ Անգելրեն այն կոչվում է alligator pear (կոկորդիլոս տանձ)։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է...

Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները
Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները

Ձեթերի օգուտն անգնահատելի է, ու շատերը գիտեն դրա մասին: Սակայն ոչ բոլորը գիտեն դրանցից յուրաքանչյուրի բուժիչ հատկության մասին: Յուրաքանչյուր ձեթ իր առանձնահատկություններն ունի ու անկրկնելի բաղադրությունը: Ձեթերի բաղադրության ճարպերն...

Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ