Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Ծերության բնական գործընթացը դանդաղեցնող 15 մթերքներ. 168.am

Ծերության բնական գործընթացը դանդաղեցնող 15 մթերքներ. 168.am

Երիտասարդությանը հատկացված ժամանակը հնարավորինս երկարաձգելը մարդու բնական ցանկությունն է: Հատկապես կանայք, աշխատում են ճիշտ սնվել, որպեսզի օրգանիզմը ստանա օգտակար նյութերի բավարար քանակություն, հետևում են մաշկի ու մազերի վիճակին, փորձում տեղեկացված լինել կոսմետիկ միջոցների մասին, որոնք օգնում են նվազեցնել ծերության ֆիզիկական և տեսողական դրսևորումները:

Գրագետ ընտրված սննդակարգը երիտասարդության համար մղվող պայքարի հիմնաքարային բաղադրիչներից է: Մասնագետները համարում են, որ ամենաօգտակարը, այսպես կոչված, միջերկրածովյան սկզբունքն է: Ճաշատեսակների մեծ մասի բաղադրության մեջ մտնում են բանջարեղեն և մրգեր, ընկուզեղեն, ձիթապտղի յուղ, այսինքն՝ մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով, անփոխարինելի ամինաթթուներով, օմեգա-3 և B խմբի վիտամիններով:

Հաճախ սնվելու այսպիսի ռեժիմն այնքան էլ մատչելի չէ զուտ գնային առումով, քանի որ, օրինակ, ծովամթերքն էժան ապրանքներից չէ, սակայն կան նաև ոչ պակաս օգտակար և ավելի քիմքին սովոր համարժեք տարբերակներ, որոնք օգնում են պայքարել վաղաժամ ծերացման դեմ ոչ պակաս արդյունավետությամբ:

1. Կանաչ թեյ

Այս ըմպելիքն ավելի վառ արտահայտված առույգացնող հատկություններ ունի, քան նույնիսկ ամենաթունդ ու բուրավետ սուրճը: Թարմ եփված կանաչ թեյի մեջ կան նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են օրգանիզմի դետոքսիկացիային և պայքարում ազատ ռադիկալների՝ երիտասարդության գլխավոր թշնամիների դեմ: Այսպիսի ներազդեցությունը պայմանավորված է կատեխինների և պոլիֆենոլների մեծ պարունակությամբ:

2. Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը բարերար ազդեցություն է գործում մաշկի, եղունգների ու մազերի վիճակի վրա: Նրանք ձեռք են բերում բնական գույն, դառնում են հարթ, փափուկ և ավելի ամուր: Նրա մեջ պարունակվող օգտակար նյութերը բարերար ազդեցություն են գործում վերականգնման գործընթացների վրա և խթանում բոլոր հյուսվածքների նորացումը դեռևս բջջային մակարդակում:

3. Սև շոկոլադ

Կակաոն, որից արտադրում են շոկոլադը, ֆլավոնոլների աղբյուր է, որոնք նպաստում են արյան մաքրմանը և արևի ճառագայթների կործանարար ազդեցությունից մաշկի պաշտպանությանը: Չնայած այս մթերքի օգտակարությանը, պետք է չմոռանալ, որ այն շատ կալորիական է: Եվ ընդհանրապես, քաղցրի օգտագործման ժամանակ չափի զգացողության պահպանումը նորմալ քաշ ունենալու երաշխիք է:

4. Սունկ

Սնկերի բոլոր տեսակները բուսական մանրաթելերի (լավացնում են մարսողությունը) և D վիտամինի աղբյուր են, որի պակասը հենաշարժողական համակարգի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ կալցիումի յուրացման համար խնդիր կարող է լինել:

5. Ընկուզեղեն

Ընկույզի ցանկացած տեսակի մեջ պարունակվում է օմեգա-3 վիտամին, չհագեցած ճարպեր, սպիտակուցներ և բջջանյութ: Նրա մի փոքրիկ քանակն անգամ կարող է հագեցնել քաղցը, և օրգանիզմն ապահովել լրացուցիչ էներգիայով:

6. Ձիթապտղի յուղ

Սա բուսայուղերի լավագույն տարատեսակն է, որով արժե հագեցնել օրվա սննդակարգը: Ավանդական ճաշատեսակների մեծ մասի մեջ այս մթերքի ներառումը նպաստում է խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը, և, որպես հետևանք, լավացնում է սիրտ-անոթային համակարգի վիճակն ու գործառույթները:

7. Լոլիկ

Լիկոպենները, որոնցով հարուստ է լոլիկը, ուռուցքային հիվանդությունների կանխարգելման բնական միջոց են: Բացի դրանից, մասնագետների կարծիքով՝ սա այն քիչ մթերքներից է, որի օգտագործումից ստացած օգուտը մեծանում է նրա ջերմային մշակումից հետո:

8. Բրոկկոլի

Կաղամբի այս տեսակի գլխավոր առավելություններից են բուսական բջջանյութի, վիտամինների և հակաօքսիդանտների բարձր պարունակությունը: Բրոկկոլիի կանոնավոր գործածությունը սննդակարգում նպաստում է աղեստամոքսային համակարգի կենսագործունեության կարգավորմանը, ինչպես նաև տոքսինների՝ օրգանիզմից արդյունավետ դուրսբերմանը:

9. Յոգուրտ

Կաթնամթերքի բոլոր տեսակները կալցիումի անփոխարինելի աղբյուր են, իսկ հենց կալցիումն է օգնում ամրացնել ոսկրային հյուսվածքները: Յոգուրտները հարուստ են սպիտակուցներով և D վիտամինով: Այս մթերքը հիանալի համադրվում է մրգերի հետ, իսկ կաթնաթթվային բակտերիաների առկայությունը նպաստում է մարսողության գործընթացի լավացմանը և խթանում է նյութափոխանակությունը:

10. Նուռ

Նուռը շատ օգտակար է սրտի նորմալ կենսագործունեության համար, ինչպես նաև բարերար ազդեցություն է գործում մաշկի վիճակի վրա: Նռան շնորհիվ կարելի է մաշկին վերադարձնել հարթությունն ու փափկությունը: Նրա կազմի մեջ մտնող պոլիֆենոլները նպաստում են ազատ ռադիկալների դուրսբերմանը և խթանում են կոլագենի սինթեզը:

11. Սպանախ

Սպանախի մեջ շատ մեծ քանակությամբ հատուկ ֆիտոնուտրիենտներ կան, որոնք նվազագույնի են հասցնում մաշկի՝ արևի ճառագայթների հետ տևական շփման հետևանքով առաջացած վնասները: Բետա-կարոտինը և լյուտեինը, որոնցով նույնպես հարուստ է այս մթերքը, նպաստում են հյուսվածքների էլաստիկության վերականգնմանը:

12. Քաղցր պղպեղ

Գոյություն ունեն շատ հիանալի բաղադրատոմսեր, որոնց մեջ որպես բաղադրիչ հանդես է գալիս քաղցր պղպեղը: Բայց սա սննդակարգում հաճախակի օգտագործելու միակ պատճառը չէ: C վիտամինի բարձր պարունակությունը նպաստում է իմունիտետի ամրացմանը, հյուսվածքների ռեգեներացիայի արագացմանը, սպիտակուցների յուրացման կարգավորմանը, իսկ հակաօքսիդանտներն ուռուցքների հիանալի կանխարգելիչներ են:

13. Քրքում

Այս համեմունքի կազմի մեջ մտնող քրքումինը խոչընդոտում է դեգեներատիվ գործընթացների զարգացմանը բջջային մակարդակում և էականորեն նվազեցնում է քաղցկեղով, Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը, սրտի և իմունային համակարգի աշխատանքի դիսֆունկցիաների առաջացումը:

14. Գազար

Այս բանջարեղենը հարուստ է A վիտամինով, որն անմիջական մասնակցություն ունի կոլագենի սինթեզի գործընթացում: Սննդի մեջ գազարի հաճախակի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է գործում մաշկի, մազերի և եղունգների առողջության վրա, նպաստում է տեսողության սրացմանը, ինչպես նաև քաղցկեղի լրացուցիչ կանխարգելիչ է:

15. Վարսակի փաթիլներ

Վարսակի շիլայի օգտակար հատկությունները դժվար է գերագնահատել: Բուսական բջջանյութի ու լորձային զանգվածի ձևավորման բնական ունակությունը լավացնում են աղիների շարժողականությունը: Վարսակի հիմքով մթերքները նաև լավ են ազդում մաշկի վրա՝ այն դարձնելով ավելի մաքուր, թարմ ու տալով նրան առողջ երանգ: Վարսակի գործածությամբ ավելանում է նաև օրգանիզմի կողմից սերոտոնինի մեծ քանակությամբ արտադրությունը: Հենց այդ հորմոնի շնորհիվ մենք մեզ ավելի լավ ենք զգում:


Երիտասարդության գաղտնիքները պարզ են և մատչելի: Դրանց թվին են պատկանում հավասարակշռված սնունդը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, մարմնի խնամքն ու դրական տրամադրվածությունը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ