Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով։

Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում օրգանիզմում կարող են նկատվել որոշ նշաններ։ Դրանք անուշադրության մատնելը հետագայում կարող է հանգեցնել խնդիրների։ Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ն, կարող են արտահայտվել հետևյալ նշանները.

  • դժվարություններ քայլելիս ու կողմնորոշվելիս,
  • տեսողության խանգարումներ,
  • մկանային ցավեր կամ թուլություն։


Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. հավելումների օգտագործումը կարող է նշանակվել բացառապես նրա կողմից։ Հարկավոր է շտկել նաև սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը մեծ քանակով վիտամին E է պարունակում։

Վիտամին E-ով հարուստ են.

  • ամբողջական հատիկավորները,
  • ընդեղենն ու սերմերը, այդ թվում՝ նուշը, գետնանուշը, դրա յուղը, արևածաղկի սերմերը,
  • մանգոն,
  • կիվին,
  • ձուն,
  • բանջարեղենը,
  • ձիթապտղի և արևածաղկի յուղերը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ