Սնունդը և առողջությունը
Մթերքների օգտակար հատկություններն արդո՞ք կապ ունեն նրանց գույնի հետ
Պարզվում է, որ մթերքների օգտակար հատկությունները մեծ մասամբ պայմանավորված են դրանց գույնով: Ահա այդ գունավոր մենյուն:
Կարմիր մթերքները (բազուկ, բուլղարական տաքդեղ, ելակ, լոլիկ) խթանում են նյութափոխանակությունը, բարելավում արյան շրջանառությունը, բարձրացնում աշխատունակությունը: Սակայն դրա ավելցուկը կարող է գերգրգռվածություն ու քնի խնդիրներ առաջացնել:
Նարնջագույն մթերքներն (արմավ, դեղձ, ծիրան, դդում, նարինջ, մանդարին, գազար) օգնում են նյարդային բջիջների վերականգնմանը, մկանային հյուսվածքի թարմացմանը, խթանում են միզասեռական համակարգի աշխատանքը, բարձրացնում տրամադրությունը, նպաստում հոգնածության ու անկումային տրամադրության հաղթահարմանը, հանգստացնում գլխացավը:
Դեղինը` կիտրոն, արքայախնձոր, խնձոր, բանան, եգիպտացորեն, դեղնուց, պանիրներ, խթանում են մարսողությունը, բարելավում ախորժակը, էներգիա հաղորդում ու նպաստում արյան մաքրմանը:
Սպիտակը` կաթ, կաթնամթերք, կաթնաշոռ, բրինձ, սխտոր, ծաղկակաղամբ, հանգստացնում են, վերացնում նյարդայնությունն ու օրգանիզմից դուրս բերում թույները:
Կանաչը` բրոքոլի, կանաչ ոլոռ, սնուցում են ուղեղը, բարձրացնում ակտիվությունը, թուլացնում լարվածությունը: Քլորոֆիլը, որ կա կանաչ պտուղ-բանջարեղենում, խթանում է էրիթրոցիտների մշակումը (արյան կարմիր մարմնիկներ), ակտիվացնում իմունային համակարգը:
Կապույտը` մուգ խաղող, հաղարջ, սալոր, կարտոֆիլի մուգ-մանուշակագույն տեսակը, կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում` անտոցիաններ, որոնք արյունատար անոթներն ու տեսողությունն են պաշտպանում:
Տորոնտոյի համալսարանի գիտնականները մի զվարճալի փորձ են կատարել. կամավորների խմբին նստեցրել են շքեղ սպասքով ու ախորժալի ուտելիքներով լցված սեղանի շուրջ: Ու երբ մարդիկ սկսել են ախորժակով ուտել, հանկարծ սովորական լույսի փոխարեն միացրել են կանաչ, կապույտ ու կարմիր լամպերը, որոնցից մթերքներն անճանաչելիորեն փոխել են գույնը:
Հետևանքը եղել է այն, որ կամավորների մեծ մասը պարզապես չի կարողացել մի պատառ անգամ ուտել. քաղցրն անհամ էր թվում, թթուն` դառը: Ահա դրանից էլ հանգեցին այն եզրակացության, որ համային ռեցեպտորներն աշխատում են տեսողության հետ սերտ փոխազդեցությամբ, ու գույնը, փաստորեն, նույնքան կարևոր է, որքան` համը:
02.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ